05-09-2017
Նորություն

Օգոստոս ամսին «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 6724 զանգ

2017 թվականի օգոստոսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 6724 զանգ: 

Ստացված զանգերից 1695-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը: 1236 զանգ ընտանիքի անապահովության, 318-ը՝ երեխայի խնամքի, 246-ը՝ երեխայի ծննդյան միանվագի, 770-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի ներկայացման, 210-ը՝ մայրության նպաստի վերաբերյալ: 126 զանգ ստացվել է կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերով: 

Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (157), ավանդի փոխհատուցման (480) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար: 

Օգոստոս ամսին ստացվել է 55 բողոք, որից 2–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 6-ը՝ Սոցիալական աջակցության տարածքային բաժիններին, իսկ 47-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին: 

Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել:

Աղբյուրը՝ http://www.mlsa.am/?p=11355



Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան