30-08-2017
Նորություն

«Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կլինեն հանրային քննարկումներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել է «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաև այդ նախագծի կարգավորումներից բխող՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մաuին», ««Բարեգործության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» և «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», ««Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին», ««Արխիվային գործի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերը: Նախագծերի փաթեթը ներկայացված է նախարարության պաշտոնական կայքէջում հետևյալ հղումով՝ http://www.mlsa.am/?p=11279: 

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը նախատեսվում է անցկացնել «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային և մասնագիտական քննարկումներ: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ Ձեր առաջարկություններն ու դիտողությունները, ինչպես նաև «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային և մասնագիտական քննարկումներին մասնակցելու Ձեր հայտերը կարող եք ներկայացնել մինչև ս/թ. սեպտեմբերի 20-ը lusine.harutyunyan@mlsa.am էլեկտրոնային հասցեով կամ աշխատանքային կարգով՝ զանգահարելով Աշխատանքի և զբաղվածության վարչություն՝ 010 565354 հեռախոսահամարով:

Աղբյուրը՝ http://www.mlsa.am/?p=11287



Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան