22-08-2017
Նորություն

Այսուհետ ԿԲ-ն տեղեկատվական բազաները կստանա անմիջապես ՊԵԿ-ից

Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի թվում է կառավարության որոշման մի փոփոխություն, որով ՀՀ ԿԲ-ն տեղեկատվական բազաները կստանա անմիջապես ՊԵԿ մաքսային մարմնից։ 

Նախկինում նախատեսված էր, որ արտաքին առևտրի տեղեկատվական բազաները ՀՀ կենտրոնական բանկը ստանում է ՀՀ ֆինանսների նախարարությունից, որը հանդիսանում է միջանկյալ օղակ տվյալների տրամադրման հարցում (ստանում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունից և էլեկտրոնային եղանակով ներկայացնում ՀՀ ԿԲ): Սակայն, տվյալների բազաների հետ կապված որոշակի հարցերի պարզաբանման համար (սխալների, բացթողումների դեպքում), ՀՀ կենտրոնական բանկը դիմում է տվյալների բազաների անմիջական պատրաստողին՝ մաքսային ծառայությանը, քանի որ ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան բաժինը, առաջացած նեղ մասնագիտական հարցերին չի կարող հստակ պատասխանել: Բացի այդ, եթե տեղի է ունենում բազաներում որոշակի ուղղումներ, ճշգրտումներ, ապա ճշգրտված բազաները ՀՀ ԿԲ-ն նորից ստանում է միջանկյալ օղակ հանդիսացող ՀՀ ֆինանսների նախարարությունից, ինչը ՀՀ ԿԲ-ի կողմից իրականացվող աշխատանքների համար ստեղծում է որոշակի անհարմարություն և ժամանակի անտեղի կորուստ: 

Անհրաժեշտությունից ելնելով ՀՀ ֆինանսների նախարարությունը ակնկալում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստանալ վարձու աշխատողների քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատողների թվաքանակի, աշխատավարձի չափի, եկամտահարկի ու սոցիալական վճարների մասին տեղեկատվությունը: 

Պարտադիր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ամփոփ տեսքով տվյալները առկա են միայն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում: «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ նույնպես հավաքագրում է որոշակի տեղեկատվություն, սակայն վերջինիս մոտ առկա է միայն ՀՀ տարածքում ռեզիդենտ ֆիզիկական անձանց վերաբերող համապատասխան տեղեկատվությունը, իսկ ոչ ռեզիդենտների վերաբերյալ տեղեկատվությունը լիովին բացակայում է: 

Քանի որ տեղեկատվության անմիջական պատասխանատուն հանդիսանում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը, իսկ սպառողը` ՀՀ կենտրոնական բանկը, ապա ցանկալի է, որ տեղեկատվությունը անմիջապես ստանա ՀՀ կենտրոնական բանկը: 

Ինչ վերաբերվում է պարտադիր կենսաթոշակային համակարգի հետ կապված տեղեկատվության ստացմանը, ապա ՀՀ ԿԲ-ն նախկինում մեկ անգամ արդեն իսկ նամակով դիմել էր ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տեղեկատվության տրամադրման համար և ստացել այն, սակայն, քանի որ հիշյալ տեղեկատվության ստացումը կրելու է պարբերական բնույթ, ապա ցանկալի է, որ այն կարգավորվի կառավարության համապատասխան որոշմամբ: 

Նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում ՀՀ կենտրոնական բանկը տվյալների բազաները կստանա անմիջապես դրանք պատրաստող կառույցից, ինչպես նաև հնարավոր ուղղումներն ու ճշգրտումները կիրականացվեն օպերատիվ կարգով` բացառելով տվյալների բազաներում հնարավոր ուղղումների ու ճշգրտումների պարագայում ՀՀ ԿԲ-ի կողմից ժամանակի անտեղի կորուստը:

Աղբյուրը ՝http://www.yerkir.am/news/view/135096.html



Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան