08-11-2017
Նորություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հանրապետության ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են վարչապետը, փոխվարչապետը, Նախագահի աշխատակազմի ղեկավարը, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության, ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների, սփյուռքի նախարարները, արտաքին գործերի նախարարի տեղակալը, Նախագահի աշխատակազմի պաշտոնյաներ:
08-11-2017
Նորություն
Բազմազավակ ընտանիքների խնդիրները, նրանց հոգսերի թեթևացումը, երեխաների առավել կայուն ու բարեկեցիկ ապագայի երաշխավորումն ու բազմազավակության խրախուսումը մեր երկրում այսօր կարևորագույն հարցի է վերածվել. հանրային ռադիոյի «Կենսաձև» հաղորդման շրջանակներում այս հարցերի շուրջ է խոսել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը: 
07-11-2017
Նորություն, Մամլո հաղորդագրություն
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների ապագա կենսաթոշակների չափը որոշվելու է ոչ թե նրանց ունեցած աշխատանքային ստաժի տարիների քանակով, այլ նրանց կուտակած գումարի չափով: Այնուամենայնիվ, նոր համակարգի մասնակիցների մի մասի աշխատանքային ստաժը ապագայում հաշվի կառնվի:
07-11-2017
Նորություն
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված «Ընտանիքների անապահովության գնահատման համակարգի» նոր մեթոդաբանությունն իրավիճակ է փոխել նպաստառուների շրջանում, քանի որ նրանցից ոմանք կորցրին նպաստի իրավունքը, ոմանք էլ ձեռք բերեցին: 

06-11-2017
Նորություն
«Սոցիալական ծախսերը գրեթե բոլոր դրույթներով կրճատվել են, բացառությամբ կենսաթոշակային հիմնադրամին հատկացվող գումարների. այն աճել է 48%-ով, որը ամբողջ պատկերը չի արտացոլում: Այս գումարը 42 մլրդ-ից վեր է ածվելու գրեթե կրկնակիի՝ 57 մլրդ-ի։ Դա այն բեռն է, որը պարբերաբար պետք է կրի նախարարությունը, և այն աճելու տենդենց ունի։ Համենայնդեպս չի նվազելու առաջիկա 20 տարում, որովհետև աշխատավարձն է աճելու։ 
06-11-2017
Նորություն
ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 6-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է 2018թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը: 
04-11-2017
Նորություն
Հարգելի գործընկերներ, 

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ: Նոյեմբերի 4-ը Սոցիալական աշխատողի մասնագիտական օրն է, ինչն իսկապես լավ առիթ է անդրադառնալու սոցիալական աշխատողի առաքելությանն ու նրա կարևոր դերակատարությանը մեր հասարակությունում: 
03-11-2017
Նորություն
Հայաստանում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման ուղղությամբ զգալի քայլեր են իրականացվում: Դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքներին պարզապես նպաստ տալու մոտեցուﬕց անցում է կատարվում կոնկրետ կարիքի գնահատմանը և դրան համապատասխան, օգնության տրամադրմանը: 
02-11-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նոյեմբերի 2-ին մասնակցել է «Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը» թեմայով խորհրդաժողովին: 
02-11-2017
Նորություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նոյեմբերի 2-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: 
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... >
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան