Մինչև հուլիսի 1-ը կատարված պարտադիր կուտակային վճարները ստանալու դիմում


«Կուտակային կենսաթոշակների մասին» oրենքում փոփոխություններ կատարելուց հետո՝ 2014թ հուլիսի 1-ից սկսած, աշխատող քաղաքացիների մի մասը իրավունք ունի ներկայացնել ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐ կատարելուց հրաժարվելու դիմում՝ մինչև 2014թ. դեկտեմբերի 25-ը: 

Նույն վերջնաժամկետն է սահմանված նաև 2014թ-ի հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը կատարված պարտադիր կուտակային վճարների վերադարձի մասին դիմումի համար, սակայն դրանք բոլորովին տարբեր դիմումներ են և ներկայացվում են տարբեր մարմինների: Ընդ որում՝ սոցիալական վճարի պարտականությունից հրաժարվելու իրավունք չունեցող անձը ևս կարող է ներկայացնել մինչև 2014թ. հուլիսի 1-ը կատարված ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ վերադարձի մասին դիմում: 
 
Սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու դիմումը քաղաքացիները ներկայացնում են գործատուի/հաշվապահի միջոցով, ով դրանք էլեկտրոնային եղանակով ներկայացնում է հարկային մարմին, իսկ 

մինչև հուլիսի 1-ը պահված պարտադիր կուտակային վճարները հետ ստանալու դիմումները մասնակիցները գրում են ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ և այդ դիմումները ներկայացվում են Կենտրոնական դեպոզիտարիա, որտեղ և գտնվում են գումարները: 

  Այս դիմումի հասանելիության մասին ԿՀԻԿ հիմնադրամը դեռևս սեպտեմբերի 1-ին տարածել է մամլո հաղորդագրություն

«Մասնակցի կատարած կուտակային վճարների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և համապատասխան միջոցների անկանխիկ եղանակով ստանալու դիմում»-ները հնարավոր է ներկայացնել` www.epension.am կայքում մուտք գործելով ԻՄ ՀԱՇԻՎԸ համակարգ կամ այցելելով հաշվի օպերատորներից որևէ մեկին` ներկայացնելով անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ, կամ միայն նույնականացման քարտ:
Այդ միջոցների վերադարձը տեղի է ունենալու 2015թ. հունվարի 1-ից 2015թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:  
      
Հարցեր ունենալու դեպքում կոչ ենք անում զանգահարել 114 անվճար թեժ գծին: