Հարց 46. Ու՞մ և ի՞նչ կարգով է վճարվում կենսաթոշակառուին հասանելիք և նրա մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարը

Կենսաթոշակառուի մահվան դեպքում, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային` անկախ կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն վայրում (հասցեում) հաշվառված լինելու հանգամանքից, իսկ ընտանիքի այլ անդամին` եթե նա, ըստ ՀայաստանիՀանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրահետ համատեղ հաշվառված է եղել նույն վայրում (հասցեում): Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի մահվան դեպքում` չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաև նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:
Այդ գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաuտաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում եններկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է ժառանգման, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո` տասներկու ամսվա ընթացքում:

Հարց 47. Կենսաթոշակառուի մահվան դեպքում ի՞նչ հիմքով և ի՞նչ չափով է վճարվում թաղման նպաստը

Թաղման նպաստ նշանակելու և վճարելու կարգը, վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և թաղման նպաստիչափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1734-Ն որոշմամբ՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվողթաղման նպաստի չափը սահմանվել է 200000 դրամ:

Հարց 48. Լրացել է անձի հաշմանդամության ժամկետը, բայց նա բժշկասոցիալական վերափորձաքննության համար չի դիմել ու մահացել է: Նրա հուղարկավորությունը կատարած անձին թաղման նպաստ վճարվու՞մ է

Այո, վճարվում է, եթե հաշմանդամ ճանաչված անձը հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում չի ներկայացել վերափորձաքննության և մահացել է:

Հարց 49. Անձը ճանաչվել է հաշմանդամ, բայց կենսաթոշակ ստանալու համար չի դիմել և մահացել է: Հուղարկավորությունը կատարած անձը իրավունք ունի՞ ստանալ թողման նպաստ

Հաշմանդամ ճանաչված, բայց կենսաթոշակ նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին սահմանված կարգով վճարվում է թաղման նպաստ, եթե հաշմանդամը մահացել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո ,երեք ամսվա ընթացքում:

Հարց 50. Կենսաթոշակից ի՞նչ չափով պահումներ կարող են կատարվել

Կենսաթոշակից պահումներ կարող են կատարվել`
1) oրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի 30 տոկոսից ոչ ավելի. 

Հարց 51. Եթե քաղաքացու անձնագրում և աշխատանքային գրքույկում ազգանունները չեն համընկնում, կենսաթոշակ նշանակելիս ի՞նչ լրացուցիչ փաստաթուղթ պետք է ներկայացվի

Այս դեպքում փաստաթուղթը տվյալ անձին պատկանելու փաստը հաստատվում է ամուսնության վկայականով կամ անունը, կամ հայրանունը, կամ ազգանունը փոխելու մասին վկայականով, կամ դատական կարգով:

Հարց 52. Եթե քաղաքացու անձնագրում նշված չեն նրա ծննդյան ամիսը և օրը, ո՞ր ժամկետից նրան պետք է կենսաթոշակ նշանակվի

Եթե քաղաքացու անձնագրում նշված է միայն ծննդյան տարեթիվը` առանց ամuվա և oրվա, ապա ծննդյան ամիu և oր է համարվում տվյալ տարվա հուլիսի 1-ը, իսկ եթե նշված չէ օրը` համապատասխան ամսվա 15-ը:

Հարց 53. Ինչպե՞ս կարելի է բողոքարկել կենսաթոշակին վերաբերող որոշումները

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման` կենսաթոշակին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:
< 1 2 3 4