Հարց 31. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար տրվող վճարովի արձակուրդի ժամանակահատվածը հաշվառվո՞ւմ է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ստաժում

Եթե կինը հղիության կապակցությամբ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ցուցակներով նախատեuվածաշխատանքից ժամանակավորապեu այլ աշխատանքի է տեղափոխվել նույն գործատուի մոտ կամ մինչև հարմար աշխատանքովապահովվելը գտնվել է հարկադիր պարապուրդում, ապա այդ աշխատանքը կատարելու կամ չաշխատելու ժամանակահատվածները մինչև երեխայի երկու տարեկան դառնալը հաշվառվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային uտաժում:
Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ցուցակներով կամ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ցանկերով նախատեսված աշխատանքներով զբաղված անձանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երեխայի խնամքի համար տրվող արձակուրդի ժամանակահատվածը մինչև երեխայի երկու տարեկան դառնալը, հաշվառվում է արտոնյալ պայմաններով կամ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում` առանց այդ ժամանակահատվածի համար սոցիալական վճար կատարած լինելու մասին տեղեկանքի:

Հարց 32. Գործազրկութան ժամանակաշրջանը հաշվառվու՞մ է աշխատանքային ստաժում

Աշխատանքային ստաժում հաշվառվում է միայն գործազրկության նպաստ ստանալու ժամանակաշրջանը:

Հարց 33. Պարտադիր զինծառայության ժամանակաշրջանը հաշվառվու՞մ է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ստաժում

Պարտադիր զինծառայության ժամանակաշրջանն հաշվառվում է աշխատանքային ստաժում և չի հաշվառվում արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ստաժում:

Հարց 34. Դիվանագիտական ծառայության մեկնած ամուսնու հետ արտասահմանում համատեղ ապրած ժամանակահատվածը հաշվառվու՞մ է աշխատանքային ստաժ

Օտարերկրյա պետությունում գործող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած ամուսնու հետ արտասահմանում համատեղ ապրած ժամանակահատվածը հաշվառվում է աշխատանքային ստաժում, սակայն 5 տարուց ոչ ավելի, այդ ժամանակահատվածը հաստատվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության տված տեղեկանքով:

Հարց 35. Ո՞ր տարիքից է հաշվարկվում աշխատանքային ստաժը

Աշխատանքային ստաժը հաշվարկվում է 16 տարեկանից: Եթե աշխատանքային գրքույկում կամ աշխատանքային գործունեությանը վերաբերող արխիվային փաստաթղթում առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու մասին պատշաճ գրառումներ ավելի վաղ տարիքից աշխատելու մասին, ապա այս դեպքում աշխատանքային գործունեության ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է ոչ վաղ, քան սկսած 14 տարեկանից:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին աշխատած ժամանակահատվածը որպես աշխատանքային ստաժ հաշվարկվում է նաև «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալով պարգևատրված լինելու մասին վկայականով կամ այդ փաստը հաստատող արխիվային փաստաթղթով: Այս դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում է 1941 թվականի հունիսի 22-ից մինչև 1945 թվականի մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածը՝ սկսած 14 տարեկանից:

Հարց 36. Ի՞նչ փաստաթղթերի հիման վրա է հաշվարկվում աշխատանքային ստաժը

Մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնականփաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթուղթը, իսկ 1992 թվականի հունվարից մինչև 2013 թվականի հունվարի 1‑ը` նաև սոցիալական վճարներ կատարելը կամաշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:
Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող այլ փաստաթղթերիբացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:
Աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ աշխատանքային գրքույկում կան ջնջումներ, սխալ և ոչ հստակ գրառումներ կամ գրառումներ չկան աշխատանքի առանձին ժամանակահատվածների մասին,աշխատանքային ստաժը հաստատելու համար ընդունվում են տեղեկանքներ, հրամանների քաղվածքներ, աշխատավարձի անձնական քարտեր, աշխատավարձի հաշվացուցակներ, ինչպես նաև համապատասխան իրավահարաբերությունների ծագման օրվա դրությամբ գործող աշխատանքային օրենսդրության համաձայն կնքված աշխատանքային գրավոր պայմանագրեր և համաձայնագրեր:

Հարց 37. Հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը բաց թողնելու դեպքում բաց թողնված ի՞նչ ժամանակահատվածի համար է կենսաթոշակ վճարվում

Եթե անձը բաց է թողել հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը և այդ ժամկետից հետո` 3 ամսվա ընթացքում, վերստին հաշմանդամ է ճանաչվել, ապա կենսաթոշակը բաց թողնված ժամանակահատվածի համար վճարվում է, ընդ որում` նախկին չափով: Այդ ժամկետը 3 ամսից ավելի բաց թողնելու և վերստին հաշմանդամ ճանաչվելու դեպքում բաց թողնված ժամանակահատվածի համար կենսաթոշակ չի վճարվում:

Հարց 38. Ի՞նչ չափով է վճարվում կենսաթոշակը բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) ապրող ծնողազուրկ երեխային

Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) ապրող ծնողազուրկ երեխային վճարվում է նշանակված կենսաթոշակի 50 տոկոսը: Այդ գումարները մինչև երեխայի չափահաս դառնալը կուտակվում են նրա անունով հատուկ այդ նպատակով բացված համապատասխան հաշվում և երեխայի չափահաս դառնալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում վճարվում են միանվագ կարգով:

Հարց 39. Ի՞նչ չափով է վճարվում կենսաթոշակը բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (ծերանոցում) ապրող կենսաթոշակառուին

Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (ծերանոցում) ապրող կենսաթոշակառուին վճարվում է նշանակված կենսաթոշակի աշխատանքային մասը:
Ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող, խնամակալական կազմակերպությունում ապրողներին նպաստ չի վճարվում: 

Հարց 40. Որքա՞ն ժամանակ է կենսաթոշակը վճարվում լիազորագրով

Մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածի կենսաթոշակի գումար` սկսած կենսաթոշակ չվճարված ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:
Դադարեցված կենսաթոշակի վճարումը լիազորագրով չի վերսկսվում:

Հարց 41. Կենսաթոշակը լիազորագրով վճարվու՞մ է

Կենսաթոշակը լիազորագրով անընդմեջ վճարվում է 12 ամիս` սկսած այն ամսից, երբվանից կենսաթոշակառուն կենսաթոշակ չի ստացել:
Կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը լիազորագրով չի վճարվում, բացառությամբ անձի (կենսաթոշակառուի)՝ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու, հոգեբուժական հաստատությունում բուժվելու, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու կամ Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքերի:

Հարց 42. Ե՞րբ է դադարեցվում կենսաթոշակ վճարելը

Կենսաթոշակ վճարելը դադարեցվում է, եթե կենսաթոշակառուն`
ա) մահացել է կամ ճանաչվել անհայտ բացակայող.
բ) տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չի ստացել.
գ) կրկին հաշմանդամ չի ճանաչվել հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում.
դ) կորցրել է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունքը և լրացել է նշանակված կենսաթոշակի սահմանված ժամկետը).
ե) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուի աշխատելու դեպքում.
զ) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու կամ բնակվելու իրավունքը դադարելու դեպքում.
է) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում.
ը) Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձանց կենսաթոշակի գործերն ուղարկելու դեպքում
թ) աշխատանքային և զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձին հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում.
ժ) եթե կենսաթոշակը վճարվում է լիազորագրով (ներկայացվել է կենսաթոշակը լիազորագրով վճարելու դիմում)՝ լիազորագրի գործողության ժամկետը լրանալու կամ կենսաթոշակը տասներկու ամիս անընդմեջ լիազորագրով վճարելու կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուամսյա ժամկետը լրանալու դեպքում. 
ժա) կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն տարեկան առնվազն մեկ անգամ, նախորդ տարվա ընթացքում բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, չի ներկայացել բանկ և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին.
Ժբ) կենսաթոշակի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում:

Հարց 43. Չստացված կենսաթոշակի գումարները ո՞ր ժամանակահատվածի համար են վճարվում

Եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է` չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելըվերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելուամuվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք էունեցել:
Չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է միանվագ:

Հարց 44. Ինչպե՞ս է վճարվում կենսաթոշակը, եթե կենսաթոշակառուն փոխում է բնակության վայրը

Եթե կենսաթոշակառուն փոխում է բնակության վայրը, ապա պետք է գրավոր դիմի բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Բնակության նորվայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը նախկին բնակության վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից գրավոր պահանջում է կենսաթոշակի գործը և այն ստանալուց հետո շարունակում վճարել կենսաթոշակը: Կենսաթոշակ վճարելը վերսկսվում է կենսաթոշակառուի նախկին բնակության վայրում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից:

Հարց 45. Դադարեցված կենսաթոշակի վճարումը ե՞րբ է վերսկսվում

Դադարեցված կենսաթոշակի վճարումը վերսկսվում է, եթե`
1) դատարանը որոշում է կայացրել կենսաթոշակառուին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին որոշումը չեղյալ համարելու վերաբերյալ. այս դեպքում կենսաթոշակի վճարումը վերսկսվում է կենսաթոշակառուի գրավոր դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.
2) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում, անձը կրկին հաշմանդամ է ճանաչվել, և բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացվել է անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքը. այս դեպքում կենսաթոշակի վճարումը վերսկսվում է հաշմանդամ ճանաչվելու օրվանից, իսկ այդ ժամկետից հետո հաշմանդամ ճանաչվելու դեպքում` անձի գրավոր դիմումի հիման վրա
3) 18 տարին լրացած անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենuաթոշակի վճարումը դադարեցնելու oրվանից, եթե ուuման մաuին ուuումնական հաuտատությունից տեղեկանք է ներկայացվում այդ oրվանից հետո` 3 ամuվա ընթացքում, իuկ այդ ժամկետից հետո տեղեկանք ներկայացնելու դեպքում` անձի գրավոր դիմելու ամuին հաջորդող ամuվա 1-ից.
4) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ կենuաթոշակ նշանակված լինելու դեպքում` անձի տարիքային կենuաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալու ամuին հաջորդող ամuվա 1-ից:
Դադարեցված կենսաթոշակի վճարումը կենսաթոշակի իրավունք տվող նոր հանգամանքներ առաջանալու կամ նախկին հանգամանքները պատշաճ կարգով հաստատվելու դեպքում վերսկսվում է կենսաթոշակառուի գրավոր դիմելու և անհրաժեշտ այլ փաստաթղթեր ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
Կենսաթոշակի վճարումը վերսկսելու դեպքում տվյալ կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում:
< 1 2 3 4 >