Հարց - Ու՞մ և ինչպե՞ս է վճարվում գործազուրկի մահվան դեպքում թաղման նպաստը:

Առնվազն մեկ տարվա սոցիալական վճարներ կատարած կամ մինչև 1992 թվականի հունվարի 1-ը առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող գործազուրկի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին վճարվում է թաղման նպաստ` գործազրկության նպաստի եռապատիկի չափով, եթե հուղարկավորությունը կատարած անձը գործազուրկի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում զբաղվածության կենտրոն է ներկայացնոմ դիմում, գործազուրկի մահվան վկայականի պատճենը և բանկային հաշվի համար:

Հարց - Ովքե՞ր ունեն վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու իրավունք:

Առնվազն երեսունհինգ տարվա ապահովագրական ստաժ ունեցող այն չզբաղված անձինք, որոնց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալուն մնացել է մինչև 1 տարի, ունեն ժամկետից շուտ կենսաթոշակի անցնելու իրավունք:

Հարց - Զբաղվածության պետական ծառայությունը տրամադրու՞մ է արդյոք բնամթերքային օգնություն նպաստառու գործազուրկին:


Զբաղվածության պետական ծառայությունը բնամթերքային օգնություն չի տրամադրում: Նման օգնություն կարող է տրամադրվել միայն այն դեպքում, եթե Զբաղվածության պետական ծառայության միջոցով կազմակերպվի «Սնունդ ուսուցման դիմաց» ծրագիր և գործազուրկը ընդգրկվի այդ ծրագրում: 

Հարց - Անձը կարո՞ղ է զբաղվածության կենտրոնից պահանջել տեղեկանք իր կարգավիճակի վերաբերյալ` այլ գերատեսչություններ ներկայացնելու նպատակով:

Այո, զբաղվածության կենտրոնը պարտավոր է հաշվառված անձին տրամադրել տեղեկանք` նրա կարգավիճակի վերաբերյալ:

Հարց - Ո՞ր դեպքերում են զբաղվածության պետական ծառայության կողմից ստացած ֆինանսական միջոցները ենթակա վերադարձման:

Զբաղվածության պետական ծառայության կողմից անձի ստացած ֆինանսական միջոցները ամբողջությամբ ենթակա են վերադարձման, եթե.
  • անձը գործազրկության նպաստ ստանալու, ինչպես նաև զբաղվածության պետական այլ ծրագրերում ընդգրկված ժամանակահատվածում եղել է  զբաղված, 
  • ներկայացրել է ոչ հավաստի տվյալներով փաստաթղթեր, 
  • կամ խախտել է համապատասխան պայմանագրային պարտավորությունները:

Հարց - Ինչպե՞ս են վերադարձվում զբաղվածության կարգավորման ծրագրերին ուղղված և ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցները:

  • Ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման ամբողջությամբ` զբաղված դառնալու կամ խախտում թույլ տալու պահից սկսած:
  •  Ֆինանսական միջոցները վերադարձվում են միանվագ կամ զբաղվածության պետական ծառայության և անձի միջև գրավոր համաձայնությամբ կազմված ժամանակացույցին համապատասխան, իսկ անձի չվերադարձնելու կամ ժամանակացույցը խախտելու դեպքում այդ գումարները բռնագանձվում են դատական կարգով:

Հարց - Ո՞րն է գործատուի մոտ աշխատանքային պրակտիկայի կազմակերպման ծրագրի նպատակը:

Աջակցել պրակտիկանտին ձեռք բերել իր մասնագիտական որակավորմանը համապատասխան աշխատանքային փորձ, աշխատաշուկայում դառնալ առավել մրցունակ և տեղավորվել հարմար աշխատանքի: 

Հարց - Ովքե՞ր կարող են ընդգրկվել գործատուի մոտ աշխատանքային պրակտիկայի կազմակերպման ծրագրում

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված` 
  • մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուկները, 
  • մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամները:

Հարց - Որքա՞ն է վճարվում գործատուի մոտ աշխատանքային պրակտիկայի կազմակերպման ծրագրում ընդգրկվելու դեպքում:

Պրակտիկայի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում`
  • պրակտիկանտին վճարվում է աշխատավարձ` Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված գումարի չափով,
  • պրակտիկան անցկացնող անձին` նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան  <<Նվազագույն ամսական աշխատավարձի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված գումարի չափը,
  • գործատուին տրամադրվում է գումար` պրակտիկանտի համար կատարվող սոցիալական ապահովության վճարները փոխհատուցելու համար:

Հարց - Որքա՞ն է գործատուի մոտ աշխատանքային պրակտիկայի կազմակերպման ծրագրի տևողությունը:

Գործատուի մոտ աշխատանքային պրակտիկայի կազմակերպման ծրագրի տրողությունը 3 ամիս է:

Հարց - Ո՞րն է գործատուի մոտ աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղի հարմարեցման ծրագրի նպատակը:

Գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման միջոցով աջակցել հաշմանդամին տեղավորվելու հարմար աշխատանքի, իսկ գործատուին` համալրել առկա թափուր աշխատատեղը: 

Հարց - Ինչպե՞ս է իրականացվում գործատուի մոտ աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղի հարմարեցման ծրագիրը:

Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով ձևավորվում է գործատուի կողմից աշխատատեղի հարմարեցման առաջարկի գնահատում իրականացնող աշխատանքային խումբ` կազմված գործակալության և նախարարության ՀՀ բժշկասոցիլական փորձաքննության գործակալության ներկայացուցիչներից: 

Հարց - Ո՞ր ծախսերն են փոխհատուցվում գործատուին` գործատուի մոտ աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղի հարմարեցման ծարգրի իրականացման դեպքում:

Գործատուին, ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր հաշմանդամի համար, աշխատատեղի հարմարեցման նպատակով, փոխհատուցվում են գործատուի կողմից կատարված աշխատանքի միջոցների` գույքի, սարքավորումների, աշխատանքային գործիքների ձեռքբերման, մոնտաժի և տեղադրման հետ կապված ծախսերը:

Հարց - Ինչպե՞ս կարող են շահառուներն օգտվել Զբաղվածության պետական ծառայության էլեկտրոնային ուսուցման դասընթացներից:

Դասընթացները  տեղադրված են  գործակալության www.employment.am կայք-էջում:

Հարց - Ի՞նչ թեմայով էլեկտրոնային դասընթաց է առաջարկվում աշխատանք փնտրողներին:

«Ինչպես փնտրել աշխատանք»:
< 1 2 3 4