Հարց - Որո՞նք են աշխատաշուկայում անմրցունակ խմբերը:

Աշխատաշուկայում հավասար մրցակցության անընդունակ են համարվում աշխատանք փնտրող չզբաղված անձանց հետևյալ խմբերը.
  • հաշմանդամները.
  • ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառող հիմնարկներից վերադարձած անձինք.
  • աշխատանքային տարիքի հասած առանց ծնողական խնամքի մնացած երեխաները և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք,
  • պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո զբաղվածության պետական ծառայությունում հաշվառված անձինք,
  • առնվազն երեսունհինգ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկները, որոնց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալուն մնացել է մինչև հինգ տարի.
  • երեք տարուց ավելի գործազուրկի կարգավիճակում գտնվող անձինք.
  • փախստականները,
  • նարկոլոգիական ծառայությունում հաշվառված անձինք, որոնք դադարի (ռեմիսիայի) շրջանում են. 
  • թրաֆիքինգի զոհ դարձած անձինք:

Հարց - Ինչպիսի՞ լրացուցիչ երաշխիքներ են սահմանված աշխատաշուկայում անմրցունակ խմբերի համար:

Աշխատաշուկայում անմրցունակ խմբերի զբաղվածությանն աջակցելու համար զբաղվածության պետական ծառայությունն իրականացնում է աշխատավարձի փոխհատուցման ծրագրեր: 
Առնվազն երեսունհինգ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկները, որոնց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալուն մնացել է մինչև հինգ տարի, Զբաղվածության պետական ծառայության առաջարկության հիման վրա կարող են ընդգրկվել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում:

Հարց - Ի՞նչ նպատակով է կազմակերպվում «Աշխատաշուկայում անմրցունակ խմբերին աշխատանքի ընդունելիu աշխատավարձի մաuնակի փոխհատուցում գործատուին» ծրագիրը:

Ծրագրի նպատակը աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորմանն աջակցելն է` գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցում տրամադրելու միջոցով:

Հարց - Ովքե՞ր կարող են ընդգրկվել «Աշխատաշուկայում անմրցունակ խմբերին աշխատանքի ընդունելիu աշխատավարձի մաuնակի փոխհատուցում գործատուին» ծրագրում:

Ծրագրում կարող են ընդգրկվել զբաղվածության կենտրոններում հաշվառված աշխատաշուկայում անմրցունակ խմբերի ներկայացուցիչներ (հարց 41):

Հարց - Ի՞նչ երաշխիքներ են սահմանված «Աշխատաշուկայում անմրցունակ խմբերին աշխատանքի ընդունելիu աշխատավարձի մաuնակի փոխհատուցում գործատուին» ծրագրի շրջանակներում:

Աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անմրցունակ անձի համար գործատուին տրվում է փոխհատուցում` գործատուի կողմից uահմանված աշխատավարձի 50 տոկոuի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամuական աշխատավարձի չափը:

Հարց - Որքա՞ն է « Աշխատաշուկայում անմրցունակ խմբերին աշխատանքի ընդունելիu աշխատավարձի մաuնակի փոխհատուցում գործատուին» ծրագրի տևողությունը:

Այս ծրագրում ընդգրկված անմրցունակ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների աշխատավարձերի փոխհատուցումը տրամադրվում է 2 տարի ժամկետով, իuկ անմրցունակ այլ անձանց` մեկ տարի ժամկետով:

Հարց - Գործատուի մեղքով պայմանագիրը ժամկետից շուտ դադարեցնելու դեպքում կարո՞ղ է նույն անձի համար կնքվել մեկ այլ պայմանագիր:

Գործատուի լուծարման կամ աշխատողների թվաքանակի կրճատման դեպքերում պայմանագիրը ժամկետից շուտ լուծելիu նույն անձի համար կարող է կնքվել նոր պայմանագիր այլ գործատուի հետ` նախորդ պայմանագրով չիրացված ժամկետով:

Հարց - Բնակության վայրը փոխելու դեպքում պահպանվու՞մ են արդյոք անձի ձեռք բերած բոլոր երաշխիքները:

Հայաuտանի Հանրապետության տարածքում այլ բնակության վայր տեղափոխված` աշխատանք փնտրող` չզբաղված, գործազուրկի կարգավիճակում գտնվող անձը պահպանում է տեղափոխման պահին օրենքով uահմանված իր բոլոր երաշխիքները, եթե նա սահմանված կարգով հաշվառվում է նոր բնակության վայրն uպաuարկող զբաղվածության կենտրոնում:

Հարց - Ի՞նչ է աշխատանքի ակումբը:

Աշխատանքի ակումբը զբաղվածության աջակցման ծրագիր է` ուղղված աշխատանք փնտրող անձանց ակտիվացնելուն, նրանց ինքնակազմակերպվելու ունակությունները զարգացնելուն:

Հարց - Ովքե՞ր կարող են դառնալ աշխատանքի ակումբի անդամ:

Աշխատանքի ակումբի անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր աշխատանք փնտրող անձ` կամավորության սկզբունքով:

Հարց - Ի՞նչ կարող է տալ աշխատանքի ակումբը աշխատանք փնտրողին:

Աշխատանքի ակումբում աշխատանք փնտրողը կգտնի.
  • աջակցություն և քաջալերանք,
  • խորհուրդներ տարբեր հարցերի և խնդիրների շուրջ,
  • տեղեկություններ և  գաղափարներ` ուղղված աշխատանք գտնելուն,
  • աշխատանք փնտրելու փորձ, 
  • նաև ազատ ժամանցի այլընտրանքային առաջարկություններ:

Հարց - Ի՞նչ է աշխատանքի տոնավաճառը:

Աշխատանքի տոնավաճառը զբաղվածության աջակցմանն ուղղված միջոցառում է, որը հեշտացնում է գործատուների և աշխատանք փնտրողների հանդիպումը և օգնում գործատուին գտնել աշխատող, իսկ աշխատանք փնտրողին` աշխատատեղ:

Հարց - Ովքե՞ր կարող են մասնակցել աշխատանքի տոնավաճառին:

Աշխատանքի տոնավաճառին կարող են մասնակցել գործատուները և աշխատանք փնտրողները` կամավորության սկզբունքով:

Հարց - Ի՞նչ կարող է տալ աշխատանքի տոնավաճառը գործատուին:

Աշխատանքի տոնավաճառը գործատուին հնարավորություն է տալիս.
  • կարճ ժամանակահատվածում հանդիպել մեծ թվով աշխատանք փնտրողների,
  • բարձր որակավորում ունեցող աշխատողներով համալրել թափուր աշխատատեղերը, 
  • ստեղծել  որակյալ մասնագետների տվյալների բազա,
  • գովազդել  կազմակերպությունը, արտադրանքը կամ  ծառայությունները:

Հարց - Ի՞նչ կարող է տալ աշխատանքի տոնավաճառը աշխատանք փնտրողին:

Աշխատանքի տոնավաճառը աշխատանք փնտրողին  հնարավորություն է տալիս .
  • նույն վայրում  հանդիպել  բազմաթիվ գործատուների հետ,
  • անմիջական կապերի հաստատել տարբեր գործատուների հետ,
  • գտնել իր որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանք, 
  • ընդգրկվել տարբեր գործատուների տվյալների բազայում` առաջիկայում  աշխատանքի առաջարկ ստանալու  ակնկալիքով:

< 1 2 3 4 >