«Կենսաթոշակների մասին հանրային իրազեկման և գրագիտության ծրագիր», ԻԶՀ դրամաշնորհ թիվ TF013654

ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի «Կենսաթոշակների մասին հանրային իրազեկման և գրագիտության ծրագիր», ԻԶՀ թիվ TF013654 դրամաշնորհային ծրագրի շրջանակում Բազմաստիճան Կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացման նպատակով վերապատրաստումների եւ ուսուցումների իրականացման նպատակով հայտարարվում է խորհրդատվական ընկերության ընտրության մրցույթ: 

Խորհրդատուն պետք է իրականացնի հետեւյալ առաջադրանքները` 

  • Վերապատրաստողների վերապատրաստման ծրագրերի և նյութերի մշակում, 
  • Հանրային ուսուցումների իրականացման ծրագրերի և նյութերի մշակում, 
  • Ուսուցանող/վերապատրաստող մասնագետների ընտրություն, 
  • Վերապատրաստողների վերապատրաստում և մոբիլ ուսուցանող խմբերի կազմակերպում,
  • Հանրային ուսուցումների իրականացման նպատակով վերապատրաստողներին անհրաժեշտ նյութերի տրամադրում, 
  • Վերապատրաստման համապատասխան դասընթացների մասնակցության վկայականների տրամադրում, 
  • ՀՀ մարզերում հանրային ուսուցումների կազմակերպման նախապատրաստական աշխատանքների իրականացում, 
  • Շահառու խմբերի հետ ուսուցումների իրականացում և այլն: 
Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2014թ. հունիսից` չորս եւ կես ամսվա ընթացքում: 

Խորհրդատուն պետք է բավարարի հետեւյալ որակավորման չափանիշներին, նա պետք է ունենա` 

  • Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված ծրագրերի փորձ, 
  • Ուսումնական, իրազեկման եւ հանրային խորհրդատվական աշխատանքների փորձ, 
  • ՀՀ մարզերում ծրագրերի իրականացման փորձ, 
  • ՀՀ մարզերում հանրային կապերի եւ գործընկերների ցանց, 
  • ՏԻՄ-երի եւ պետական մարմինների ու կազմակերպությունների հետ համագործակցության փորձ, 
  • Գործունեության առնվազն 5 տարվա պատմություն: 
Ծրագրի համար առաջարկվող մասնագիտական աշխատակազմը պետք է ունենա հետևյալ փորձառությունը` 

Նախագծի ղեկավար 

  • Ուսումնական, իրազեկման, խորհրդատվական կամ հանրային ոլորտներոում առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ, 
  • Կառավարման, մանկավարժական, իրավագիտական կամ նմանատիպ ոլորտում բարձրագույն կրթություն, 
  • Ծրագրին համահունչ խնդիրների լուծման հմտություններին առնչվող վերապատրաստումների եւ ուսուցումների մասնակցություն, 
  • Սոցիալական պաշտպանության ոլորտի կազմակերպություններում կամ ծրագրերում աշխատանքի փորձ, 
  • Նախագծերի կառավարման համար անհրաժեշտ համակարգչային բավարար գիտելիքներ: 
Ուսուցանողների/վերապատրաստողների վարապատրաստողներ 

  • Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ, 
  • Բարձրագույն կրթություն, 
  • Վերապատրաստումների իրականացման փորձ, 
  • Ուսումնական նյութերի պատրաստման փորձ, 
  • Ներկայացման/հաղորդակցման բարձր հմտություններ, 
  • Համակարգչային բավարար գիտելիքներ: 
Վերը շարադրված պահանջներին համապատասխանող խորհրդատվական ընկերությունները կարող են մինչեւ սույն թվականի մայիսի 23-ը ներկայացնել հետաքրքրվածության հայտեր անհրաժեշտ տեղեկություններով (ընկերության վերաբերյալ համառոտ տեղեկատվություն` ընդհանուր աշխատանքային փորձի, այդ թվում վերջին տարիներին նմանատիպ հանձնարարականների իրականացման փորձի, վերընշված պահանջներին բավարարող անձնակազմի առկայության վերաբերյալ, հիմնական աշխատակազմի կենսագրական թերթիկները եւ այլն) ստորեւ նշված հասցեով: 

Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաեւ էլեկտրոնային փոստով: 

ՀՀ Ֆինանսների նախարարության 
«Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Է. Ավետյանին 
Երեւան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1 
Հեռախոս. (037460) 700 390 
Էլ. փոստ. info@ffpmc.am







Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան