Մրցույթ թափուր աշխատատեղի համար

«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» (ԿՀԻԿ) հիմնադրամը հայտարարում է մրցույթ գործավարի թափուր աշխատատեղի համար: 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ 

ԿՀԻԿ հիմնադրամը ստեղծվել է ՀՀ Կառավարության կողմից 2011 թվականի հուլիսին: Գործունեության հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների արդյունավետ իրականացմանը` խորհրդատվական և մասնագիտական աջակցության տրամադրման, բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկվածության և ֆինանսական կրթության մակարդակի բարձրացման միջոցով: 

Գործավարը իրականացնելու է ընդհանուր գրասենյակային աշխատանք` նամակագրության և թղթաբանության վարում, հեռախոսազանգերի պատասխանում, նույնականացման քարտ կարդացող սարքերի տրամադրման շրջանակում աշխատանք քաղաքացիների հետ, սարքերի գործածման վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվության տրամադրում: 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

  • Գրասենյակի թղթաբանության վարում 
  • Հեռախոսազանգերի պատասխանում 
  • Նույնականացման քարտ կարդացող սարքերի հաշվառման վարում 
  • Նույնականացման քարտ կարդացող սարքերի տրամադրում կազմակերպություններին և քաղաքացիներին 
  • Նույնականացման քարտ կարդացող սարքերի գործածման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում 
  • Նույնականացման քարտ կարդացող սարքերի տրամադրման էլեկտրոնային մատյանների վարում 
  • Այլ գրասենյակային աշխատանքներ` ըստ անհրաժեշտության 
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎԱՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

  • Բազային գիտելիքներ Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային բարեփոխումների և պարտադիր կուտակային բաղադրիչի վերաբերյալ 
  • Բարձրագույն կրթություն 
  • Համակարգչից օգտվելու լավ կարողություններ 
  • Կազմակերպչական հմտություններ 
  • Բարձր հաղորդացական ունակություններ 
  • Նախկին աշխատանքային փորձը քաղաքացիների սպասարկման ոլորտում առավելություն է 
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրությունը (CV) ուղարկել epension@epension.am էլ. փոստի հասցեին` նամակի «Թեմա» դաշտում լրացնելով «Գործավար»: Նախնական ընտրության փուլն անցած մասնակիցներին լրացուցիչ կտեղեկացնենք հարցազրույցի մասին: 

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. մարտի 21-ը:







Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան