Մրցույթ թափուր աշխատատեղի համար

«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» (ԿՀԻԿ) հիմնադրամը հայտարարում է մրցույթ հասարակայնության հետ կապերի պատասխանատուի թափուր աշխատատեղի համար: 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ 

ԿՀԻԿ հիմնադրամը ստեղծվել է ՀՀ Կառավարության կողմից 2011 թվականի հուլիսին:Գործունեության հիմնական նպատակն է աջակցել կենսաթոշակային բարեփոխումների արդյունավետ իրականացմանը` խորհրդատվական և մասնագիտական աջակցության տրամադրման, բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկվածության և ֆինանսական կրթության մակարդակի բարձրացման միջոցով: 

Հասարակայնության հետ կապերի պատասխանատուն նպաստում է Հիմնադրամի կանոնադրական նպատակների իրականացմանը` համակարգելով մամուլի և հասարակայնության հետ կապերն ու իրազեկման ու ֆինանսական կրթության կոնկրետ ծրագրեր: 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

  • ԶԼՄ-երի և լրագրողների հետ կապերի հաստատում ու պահպանում, 
  • Մամլո հաղորդագրությունների պատրաստում, 
  • Հիմնադրամի աշխատակիցներին հանրային կապերին ու մամուլին առնչվող տեխնիկական ու վարչական աջակցության տրամադրում, 
  • Զեկույցների և հաշվետվությունների պատրաստում հայերեն և անգերեն լեզուներով, 
  • Աջակցություն Հիմնադրամի հաղորդակցության ու հետազոտական աշխատանքների համակարգմանը, 
  • Հասարակայնության հետ կապերի ոլորտում գործող կազմակերպությունների հետ հարաբերությունների համակարգում, 
  • Միջոցառումների և ծրագրերի պլանավորում և կազմակերպման համակարգում, 
  • Կայքէջի համար հոդվածների պատրաստում, 
  • Հիմնադրամի տեղեկատվական և խթանման նյութերի (տեղեկագրեր, բրոշյուրներ, բաներներ) մշակում և թարմացում, 
  • Վիճակագրական տվյալներ հավաքագրում և տեղեկատվության կառավարում, 
  • Ղեկավարության այլ առաջադրանքների իրականացում` կապված Հիմնադրամի կանոնադրական նպատակների իրականացման հետ: 
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎԱՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում, ինչպես` տնտեսագիտություն, իրավագիտություն, քաղաքագիտություն,բանասիրություն կամ լրագրություն: 
  • Կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ ամբողջական գիտելիքի առկայություն և դրա մատուցման կարողություն 
  • Աշխատանքային փորձը հասարակայնության հետ կապերի ոլորտում ցանկալի է 
  • Հայերենի և անգլերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն 
  • Համակարգչից օգտվելու գերազանց կարողություն, ինտերնետն արագ օգտագործելու ունակություն 
  • Սոցիալական ցանցերի և կայքերի բովանդակության կառավարման համակարգերի իմացություն 
  • Կազմակերպչական հմտություններ և ինքնուրույն փաստաթղթեր մշակելու ունակություն 
  • Հաղորդակցական հմտություններ և հանդիպումներ վարելու ունակություն 
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրությունը (CV) ուղարկել epension@epension.am էլ. փոստի հասցեին` նամակի «Թեմա» դաշտում լրացնելով «Հասարակայնության հետ կապերի պատասխանատու»: Նախնական ընտրության փուլն անցած մասնակիցներին լրացուցիչ կտեղեկացնենք հարցազրույցի մասին: 

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. մարտի 21-ը:





Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան