Մրցույթ թափուր աշխատատեղի համար

«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» (ԿՀԻԿ) հիմնադրամը հայտարարում է մրցույթ վարորդ-լոջիստիկի թափուր աշխատատեղի համար: 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ 

ԿՀԻԿ հիմնադրամը ստեղծվել է ՀՀ Կառավարության կողմից 2011 թվականի հուլիսին:Գործունեության հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների արդյունավետ իրականացմանը` խորհրդատվական և մասնագիտական աջակցության տրամադրման, բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկվածության և ֆինանսական կրթության մակարդակի բարձրացման միջոցով: 

Վարորդ-լոջիստիկը պատասխանատու է լինելու ըստ անհրաժեշտության հիմնադրամի աշխատակիցների տեղափոխման և գույքի փոխադրման, գույքագրում իրականացնելու, գրասենյակի գույքի վերահսկողության համար: 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

  • Գրասենյակի աշխատակիցների տեղափոխում ըստ անհարժեշտության 
  • Գույքի փոխադրում ըստ անհրաժեշտության 
  • Գույքագրման իրականացում 
  • Գրասենյակի գույքի վերահսկողության իրականացում 
  • Այլ հարակից աշխատանքներ` ըստ անհրաժեշտության 
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎԱՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

  • Վարորդական իրավունք 
  • Առնվազն 5 տարվա վարորդական փորձ 
  • Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային բարեփոխումների և պարտադիր կուտակային բաղադրիչի վերաբերյալ ընդհանուր իմացություն 
  • Նախկին համանման աշխատանքային փորձը ցանկալի է 
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրությունը (CV) ուղարկել epension@epension.am էլ. փոստի հասցեին` նամակի «Թեմա» դաշտում լրացնելով «Վարորդ-լոջիստիկ»: Նախնական ընտրության փուլն անցած մասնակիցներին լրացուցիչ կտեղեկացնենք հարցազրույցի մասին: 

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. մարտի 21-ը: 






Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան