"Կենսաթոշակների մասին հանրային իրազեկման և գրագիտության ծրագիր", ԻԶՀ դրամաշնորհ թիվ TF013654

ՀՀ ֆինանսների նախարարության "Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն" պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային μանկի "Կենսաթոշակների մասին հանրային իրազեկման և գրագիտության ծրագիր", ԻԶՀ թիվ TF013654 դրամաշնորհային ծրագրի շրջանակում Էլեկտրոնային կենսաթոշակի և ֆինասական գրագիտության պորտալի հիմնման նպատակով հայտարարվում է խորհրդատվական ընկերության ընտրության մրցույթ: 

Ծրագրի նպատակն է μարձրացնել μնակչության իրազեկվածությունը կենսաթոշակների և ֆինանսական գիտելիքների վերաμերյալ, կենսաթոշակային ծառայությունների որակը, ապահովել μարձր վստահություն կենսաթոշակային μարեփոխումների վերաμերյալ և համապատասխան առավել լավ ընկալում նոր կենսաթոշակային համակարգի առավելությունների ու շահավետության: 

Խորհրդատուն պետք է իրականացնի հետեւյալ առաջադրանքները` 

  • Բարելավի պորտալի մշակման եւ ներդրման տեխնիկական մասնագիրը, որը պետք է հաստատվի պատվիրատուի կողմից, 
  • Ձեռք μերի պատվիրատուի համաձայնությունը μարելավված տեխնիկական մաս-նագրի եւ ձևավորման վերաμերյալ, 
  • Իրականացնի համակարգի մշակումը համաձայն μարելավված տեխնիկական մասնագրի, 
  • Գործարկի լիարժեք ֆունկցիանալ համակարգը փորձնական ռեժիմում եւ ստանա պատվիրատուի դիտողություններն ու աջակցությունը, 
  • Իրականացնի համակարգի օգտվողների ուսուցում, 
  • Մշակի եւ պատվիրատուին փոխանցի համակարգի կառավարման եւ ուսուցման ձեռնարկները, 
  • Մշակի եւ պատվիրատուի հաստատմանը ներկայացնի համակարգի շահագործման համար անհրաժեշտ սարքավորումների ցանկը, 
  • Իրականացնի համակարգի սպասարկում, արդիականացում եւ լրամշակում պայմանագրի ավարտից հետո 1 տարվա ընթացքում: 
  • Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2013թ. դեկտեմμերից` երկու ամսվա ընթացքում: 

Խորհրդատուն պետք է μավարարի հետեւյալ որակավորման չափանիշներին, նա պետք է ունենա` 

Ընդհանուր 

  • Պետական կառավարման համակարգերի նախագծման եւ իրականացման առնվազն 3 հաջողված փորձ, 
  • Առնվազն 5 մշտական աշխատող մասնագետներ: 
  • Առաջարկվող անձնակազմը, որում ընդգրկված կլինեն հետևյալ մասնագետները, կծառայի նաև որպես խորհրդատուի որակավորման պայման. 

Նախագծի ղեկավար 

  • Ավտոմատացման համակարգերի մշակման եւ ներդրման առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, 
  • Կառավարման կամ նմանատիպ ոլորտում μարձրագույն կրթություն, 
  • Սույն տեխնիկական հանձնարարականով նախատեսված համակարգին համարժեք առնվազն 3 համակարգերի մշակման եւ ներդրման փորձ: 
  • Ծրագրավորման թիմի ղեկավար, ցանցային ծրագրավորող 
  • Մեծամասշտաμ գործընթացների ավտոմատացման համակարգի մշակման ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, 
  • Մեծամասշտաμ գործընթացների ավտոմատացման համակարգի մշակման կամ համարժեք որեւէ ոլորտում μարձրագույն կրթություն, 
  • Սույն տեխնիկական հանձնարարականով նախատեսված համակարգին համարժեք առնվազն 3 համակարգերի մշակման եւ ներդրման փորձ: 
Ուսուցման/վերապատրաստման մասնագետ 

  • Պետական կառավարման համակարգերի ուսուցման ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, 
  • Պետական կառավարման համակարգերի ուսուցման մեթոդաμանական ուղեցույցի մշակման փորձ, 
  • Օգտվողի ձեռնարկի մշակման փորձ, 
  • Պետական հաստատությունների աշխատակիցների շրջանում ուսուցում անցկացնելու փորձ: 
Վերը շարադրված պահանջներին համապատասխանող խորհրդատվական ընկերությունները կարող են մինչեւ սույն թվականի նոյեմμերի 12-ը ներկայացնել հետաքրքրվածության հայտեր անհրաժեշտ տեղեկություններով (ընկերության վերաμերյալ համառոտ տեղեկատվություն` ընդհանուր աշխատանքային փորձի, այդ թվում վերջին տարիներին նմանատիպ հանձնարարականների իրականացման փորձի, վերընշված պահանջներին μավարարող անձնակազմի առկայության վերաμերյալ, հիմնական աշխատակազմի կենսագրական թերթիկները եւ այլն) ստորեւ նշված հասցեով: 


Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաեւ էլեկտրոնային փոստով: 

ՀՀ Ֆինանսների նախարարության 
Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Է. Ավետյանին 
Երեւան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1 
Հեռախոս. (037410) 595-344, 595-343 
Ֆաքս. (037410) 545-708 
Էլ. փոստ.info@ffpmc.am






Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան