"Կենսաթոշակների մասին հանրային իրազեկման և գրագիտության ծրագիր", ԻԶՀ դրամաշնորհ թիվ TF013654

ՀՀ ֆինանսների նախարարության "Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն" պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի "Կենսաթոշակների մասին հանրային իրազեկման և գրագիտության ծրագիր", ԻԶՀ թիվ TF013654 դրամաշնորհային ծրագրի շրջանակում Կենսաթոշակային Թեժ-գծի սպասարկման կենտրոնի ստեղծման նպատակով հայտարարվում է խորհրդատվական ընկերության ընտրության մրցույթ: 

Խորհրդատուն պետք է իրականացնի հետեւյալ առաջադրանքները` Առկա իրավիճակի, պահանջների ուսումնասիրություն եւ ներկայացված տեխնիկական մասնագրերի բարելավում, Կենսաթոշակային հարցերով համազգային Թեժ գծի ծառայության եւ օժանդակման կենտրոնի աշխատանքն ապահովող համակարգի ծրագրային ապահովում, 
Համակարգի վերջնական տեղակայում, թեսթավորում եւ ուսուցում, Երաշխիքային սպասարկում: 

Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2014թ. հունվարից` երեք ամսվա ընթացքում: 

Խորհրդատուն պետք է բավարարի հետեւյալ որակավորման չափանիշներին, նա պետք է ունենա` 
  • Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքային փորձ, 
  • Առնվազն 10 մշտական աշխատող մասնագետներ, 
  • Առաջարկվող անձնակազմ, որում ընդգրկված կլինեն հետեւյալ հիմնական մասնագետները. 
Նախագծի ղեկավար 
  • Համապատասխան որակավորումը փաստող վկայականի առկայություն, 
  • Ավտոմատացման համակարգերի մշակման եւ ներդրման առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, 
  • Կառավարման կամ նմանատիպ ոլորտում բարձրագույն կրթություն, 
  • Պետական կառավարման ոլորտի բիզնես գործընթացների ավտոմատացման առնվազն 5 տեղեկատվական համակարգերի մշակման եւ ներդրման փորձ, 
  • Նախագծերի կառավարման իրականացմանն անհրաժեշտ համակարգչային գերազանց գիտելիքներ: 
Ծրագրավորման թիմի ղեկավար, ցանցային ծրագրավորող 

  • Մեծամասշտաբ գործընթացների ավտոմատացման համակարգի մշակման ոլորտում առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ, 
  • Մեծամասշտաբ գործընթացների ավտոմատացման համակարգի մշակման կամ համարժեք որեւէ ոլորտում բարձրագույն կրթություն, 
  • Պետական կառավարման ոլորտի բիզնես գործընթացների ավտոմատացման առնվազն 3 համակարգերի մշակման եւ ներդրման փորձ: 
  • Ուսուցման/վերապատրաստման մասնագետ 
  • Պետական կառավարման ոլորտի բիզնես գործընթացների ավտոմատացման համակարգերի ուսուցման ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, 
  • Պետական հաստատությունների աշխատակիցների շրջանում ուսուցում անցկացնելու փորձ: 
Վերը շարադրված պահանջներին համապատասխանող խորհրդատվական ընկերությունները կարող են մինչեւ սույն թվականի նոյեմբերի 6-ը ներկայացնել հետաքրքրվածության հայտեր անհրաժեշտ տեղեկություններով (ընկերության վերաբերյալ համառոտ տեղեկատվություն` ընդհանուր աշխատանքային փորձի, այդ թվում վերջին տարիներին նմանատիպ հանձնարարականների իրականացման փորձի, վերընշված պահանջներին բավարարող անձնակազմի առկայության վերաբերյալ, հիմնական աշխատակազմի կենսագրական թերթիկները եւ այլն) ստորեւ նշված հասցեով: 


Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաեւ էլեկտրոնային փոստով: 

ՀՀ Ֆինանսների նախարարության 
Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Է. Ավետյանին 
Երեւան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1 
Հեռախոս. (037410) 595-344, 595-343 
Ֆաքս. (037410) 545-708 
Էլ. փոստ.info@ffpmc.am 






Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան