"Կենսաթոշակների մասին հանրային իրազեկման և գրագիտության ծրագիր", ԻԶՀ դրամաշնորհ թիվ TF013654

ՀՀ ֆինանսների նախարարության "Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն" պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի "Կենսաթոշակների մասին հանրային իրազեկման և գրագիտության ծրագիր", ԻԶՀ թիվ TF013654 դրամաշնորհային ծրագրի շրջանակում "Հանրության լայն շրջանակների համար կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ֆիլմերի, վիդեոպրեզենտացիաների և հոլովակների մշակում և պատրաստում" հանձնարարականի իրականացման նպատակով հայտարարվում է խորհրդատվական ընկերության ընտրության մրցույթ: 

Հանձնարարականի նպատակն է կենսաթոշակային նոր համակարգի մեխանիզմների և հնարավորությունների լուսաբանումը ֆիլմերի, վիդեոպրեզենտացիաների և հոլովակների միջոցով: Մշակված և պատրաստված նյութերը պետք է լինեն տեղեկատվական և հանրության լայն շրջանների համար մատչելիª ունկնդրին բացատրելով այն բոլոր պատշաճ ուղիները և հնարավորությունները, որոնք կարող են օգտագործվել քաղաքացիների կողմից իրենց իրավունքների իրագործման ընթացքում: 

Խորհրդատուն պետք է իրականացնի հետեւյալ առաջադրանքները` առնվազն երկու ֆիլմի (15-20 րոպե տեւողությամբ), երկու վիդեո պրեզենտացիա (10-15) րոպե տեւողությամբ եւ առնվազն տասը հոլովակներ մինչեւ մեկ րոպե տեւողությամբ պատրաստում, տվյալ բնագավառի թեմաների շրջանակի ուսումնասիրություն, հանրությանը առավել հետաքրքրող թեմաների շրջանակի բացահայտում, աշխատանքի մեթոդաբանության եւ նյութերի ֆորմատի վերաբերյալ համառոտ սցենար-առաջարկի պատրաստում եւ ԿՀԻԿ Հիմնադրամի հետ համաձայնեցում, աջակցություն Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրամին /ԿՀԻԿՀ/ ֆիլմերի եւ հոլովակների տեղադրումն եւ տարածումը համացանցում /2 եւ ավելի կայքերի միջոցով/ ապահովելու գործում, աջակցություն ԿՀԻԿՀ-ին` պատրաստված նյութերի տեղադրումը հեռուստաեթերում (հանրապետական կամ մարզային սփռում ունեցող հեռուստաալիքներով) ապահովելու համար՝ առաջարկելով համապատասխան ռազմավարություն կամ աջակցելով համապատասխան գործընկերային հուշագրեր ստորագրելու հարցում: 
Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2013թ. նոյեմբերից` չորս ամսվա ընթացքում: 

Խորհրդատուն պետք է բավարարի հետեւյալ որակավորման չափանիշներին, նա պետք է ունենա` 
  • առնվազն 7 տարվա փորձ հասարակության հետ կապերի, ֆիլմերի եւ սոցիալական տեսահոլովակների նկարահանման, պատրաստման եւ այդ նյութերը ֆիզիկապես տեղադրելու եւ համացանցում տարածելու ոլորտում: 
  • նախկինում հանրային իրազեկմանն ուղղված` կենսաթոշակային բարեփոխումների կամ սոցիալական եւ ֆինանսական ոլորտի տարբեր խնդիրների վերաբերյալ ֆիլմերի, հոլովակների եւ այլ տեսանյութերի առկայություն: 
  • հոլովակների ստեղծման նպատակով անհրաժեշտ տեխնիկական միջոցների առկայություն:
  • գովազդային նյութերի, ինֆոգրաֆիկական նյութերի եւ հոլովակների պատրաստման եւ տարածման ոլորտում գիտելիքներ եւ փորձ ունեցող մասնագիտական կազմի առկայություն: Առանձնակի ուշադրություն է դարձվելու համապատասխան փորձի առկայությանը, որն ուղղակիորեն առնչվում է սոցիալական կամ կենսաթոշակային թեմաներով հանրության համար իրազեկման նյութերի պատրաստման հետ: 
Վերը շարադրված պահանջներին համապատասխանող խորհրդատվական ընկերությունները կարող են մինչեւ սույն թվականի նոյեմբերի 12-ը ներկայացնել հետաքրքրվածության հայտեր անհրաժեշտ տեղեկություններով (ընկերության վերաբերյալ համառոտ տեղեկատվություն` ընդհանուր աշխատանքային փորձի, այդ թվում վերջին տարիներին նմանատիպ հանձնարարականների իրականացման փորձի, վերընշված պահանջներին բավարարող անձնակազմի առկայության վերաբերյալ, հիմնական աշխատակազմի կենսագրական թերթիկները եւ այլն) ստորեւ նշված հասցեով: 


Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաեւ էլեկտրոնային փոստով: 

ՀՀ Ֆինանսների նախարարության 
Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Է. Ավետյանին 
Երեւան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1 
Հեռախոս. (037410) 595-344, 595-343 
Ֆաքս. (037410) 545-708 
Էլ. փոստ.info@ffpmc.am





Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան