Հարց 104. Ո՞վ է մասնակիցների ռեեստր վարողը:

Կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստր վարողը կազմակերպություն է, որը գործում է ՀՀ կառավարության հետ կնքված պայմանագրի հիման վրա: Մասնակիցների ռեեստրը վարում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որն իրականացնում է հետևյալ գործառույթները`

·         Բացում և վարում է մասնակիցների կենսաթոշակային հաշիվները,

·         Կազմակերպում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկումը և մարումը,

·         Մասնակիցների կուտակային ակտիվները փոխանցում է կենսա­թոշակային ֆոնդի կառավարչին` առանց բացահայտելու ընտրու­թյուն կատարած մասնակիցներին,

·         Կենսաթոշակային ակտիվները փոխանցում է մեկ կենսաթոշակային ֆոնդի կառավարչից մյուսին`մասնակցի ցանկության դեպքում (դիմումի հիման վրա),

·         Տեղեկատվություն է տրամադրում մասնակիցներին` կենսաթոշա­կային հաշիվների վերաբերյալ,

·         Պահառուի հետ համատեղ միանվագ և ծրագրային վճարների կատարումը,

·         Կենսաթոշակային ակտիվների փոխանցումը ապահովագրական ընկերությանը,

Մահացած մասնակցի փայերի փոխանցումը մահացածի ժառանգներին:

Հարց 105. Ինչպե՞ս է ապահովվելու մասնակիցների ռեեստրը վարողի և մասնակիցների միջև կապը:

Մասնակիցների ռեեստրը վարողը (Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա) չունի ստորաբաժանումներ (գրասենյակներ) և ուղղակիո­րեն մասնակցին ծառայություններ չի մատուցում:

Կենտրոնական դեպոզիտարիայի և կուտակային բաղադրիչի մասնակիցների միջև կապն իրականացվում է մասնակիցների ռեեստրը վարողի կայք էջի միջոցով կամ հաշվի օպերատորների միջոցով:

Հաշվի օպերատորը, փաստորեն, միջնորդավորում է մասնակից­ների ռեեստրը վարողի կողմից մասնակիցներին մատուցվող ծառայություն­ները:

Հաշվի օպերատորի գործառույթ իրականացնող կազմակերպու­թյուն­­ների մասին տես 55-րդ հարցը:

Հարց 106. Ի՞նչ է կենսաթոշակային հաշիվը և ինչպե՞ս է այն բացվում:

Կուտակային բաղադրիչի յուրաքանչյուր մասնակցի համար մասնակիցների ռեեստրը վարողի մոտ բացվում է անհատական կենսաթոշակային հաշիվ, որտեղ արտացոլվում են մասնակցին պատկանող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի, այդ փայերի հաշվարկային արժեքի, մասնակցի օգտին կատարված նպատակային սոցիալական վճար­ների վերաբերյալ տեղեկությունները:

Կենսաթոշակային հաշիվը բացվումէ.

1)       անձի կատարած նպատակային սոցիալական վճարների վերա­բերյալ հար­կային մարմնի կողմից մասնակիցների ռեեստրը վարողիններ կայացվածտեղեկատվության հիման վրա,

2)       մասնակիցների ռեեստրը վարողիններ կայացված`պար­տա­դիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա:

Հարց 107. Ինչպե՞ս կարող է մասնակիցը տեղեկատվություն ստանալ իր կուտակած միջոցների մասին:

Մասնակիցը կենսաթոշակային հաշվում կուտակված միջոցների մասին տեղե­կատվություն կարող է ստանալ հետևյալ հաշվետվությունների միջոցով.

1.                   Կենսաթոշակային հաշվի քաղվածքի,

2.                 Կենսաթոշակային հաշվով կատարված գործառնությունների մասին տեղեկանքի,

3.                 Կենսաթոշակային հաշվի վերաբերյալ նախորդ տարվա տարեկան հաշվետվության,

4.                Բանկոմատների միջոցով`հաշվով կատարված վերջին 10 գոր­ծարքների վերաբերյալ:

Մասնակիցը կարող է ստանալ քաղվածքը և տեղեկանքը`այցելելով հաշվի օպերատորին կամ մուտ քգործելով «Իմհաշիվը» համակարգ` www.epension.am ինտերնետային էջի միջոցով:

Մասնակիցը ստանում է տարեկան հաշվետվությունն իր նախընտրությամբ`էլեկտրոնային կամ թղթային եղանակով:

Հարց 108. Անձը հնարավորություն ունի՞ տեղեկություններ ստանալ իր վճարած եկամտային հարկի և նպատակային սոցիալական վճարի մասին:

Այո: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն (հարկային մար­մինը) վարելու է աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով ձևա­կերպված աշխատողների և նրանց գործատուների, ինչպես նաև ինքնա­զբաղ­վածների, անհատ ձեռնարկատերերի ու նոտարների կա­տարածնպատակային սոցիալական վճարի և եկամտային հարկի անձնավորված հաշ­վա­ռում: Յուրաքանչյուր աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ, նո­տա­րի և ինք­նա­զբաղվածի համար Պետական եկամուտների կոմիտեում բաց­ված է անհա­տական հաշիվ, որը հիմնված է անձի հանրային ծա­ռայության հա­մա­րանիշի վրա: Անձի անհատական հաշվում գրանցվում է, թե որքա՞ն է կազ­մել տվյալ անձի բազային եկամուտը (աշխատավարձը և քաղա­քա­ցիա­իրա­վա­կան պայմանագրերից ստացվող այլ եկամուտները) հաշվետու ժամա­նա­կա­հատ­վածում (վարձու աշխատողի համար`յուրա­քանչյուր ամիս, անհատ ձեռ­նարկատիրոջ, նոտարի և ինքնազբաղվածի համար յուրա­քանչ­յուր տարի), ինչքա՞ն են կազմել եկամտային հարկի և նպատակային սոցիալական վճարիգումարները և որքա՞ն կուտակային վճար է կատարվել: Անձ­նա­վորված հաշվառման համակարգում ամփոփված տվյալները հասանելի են անհա­տական հաշվի իրավատիրոջ համար: Նա իր վերաբերյալ տեղե­կատ­­վությանը կարող է ծանոթանալ համացանցի օգնությամբ,մուտքգործելով`անձնավորված հաշվառման համակարգի իր էջը նույնականաց­ման քարտի և քարտ կարդացող սարքի միջոցով, կամ կարող է իր անհա­տա­կան հաշվի գրավոր քաղվածքը պահանջել ՀՀ ԿԱ պետական եկամուտ­ների կոմիտեի տարածքային ստորաբաժանումից: Անհատական հաշվի քաղվածքը տարին մեկ անգամ անձին կտրամադրվի անվճար, իսկ նույն տարվա ընթացքում երկրորդ և ավելի անգամ գրավոր տեղեկատվության տրամադրումն անձի համար կլինի վճարովի:

Այլ գործատուի մոտ աշխատանքի փոխադրվելու (գործատուի փո­փո­խության) դեպքում,աշխատողի կողմից եկամտային հարկ և նպատակային սոցիալական վճար կատարելու (հարկային գործակալի) պարտականու­թյու­նը կատարելու է նոր գործատուն: Այդ աշխատողի համար ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում անհատական նոր հաշիվ չի բացվում, այլ ստացված տեղե­կատվությունը մուտքագրվում է աշխատողի արդեն իսկ բացվածանհա­տական հաշվին:

Մասնակիցը նպատակային սոցիալական վճարների մասին տեղե­կու­թյունները կարող է ստանալ կենսաթոշակային հաշվի նախորդ տարվա տա­րեկան հաշվետ­վության և կենսաթոշակային հաշվով կատարված գործառ­նու­թյուն­ների տեղեկանքի միջոցով: Սույն հաշվետվությունների միջոցով, մասնակիցը կարող է տեսնել իր և պետության կողմից կատարված նպատակային սոցիալական վճարների մասին տեղեկությունները ցանկացած ժա­մանակահատվածի համար:

 

Հարց 109. Անձի անհատական կենսաթոշակային հաշվի տեղեկությունները կարո՞ղ են արդյոք հասանելի լինել որևէ այլ անձի:

Անձի անհատական կենսաթոշակային հաշվի տեղեկությունները գաղտնի են և հասանելի չեն այլ անձանց, ներառյալ` նրա ընտանիքի անդամների:

Գործատուն, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը չեն կարող տեղեկանալ անձի կենսաթոշակային հաշվի տվյալներին` անձի կա­տարած ֆոնդի ընտրության, անձին պատկանող պարտադիր կենսաթոշա­կային ֆոնդերի փայերի քանակի և արժեքի մասին:

Մասնակիցների ռեեստր վարողը, հաշվի օպերատորը, հարկային մարմինը, որոնց հայտնի են անձի անհատական կենսաթոշակային հաշվի տեղեկությունները, պարտավոր են պահպանել կենսաթոշակային գաղտ­նիքը և որևէ կերպ չհրապարակել կամ հայտնի չդարձնել այլ անձանց:

Որոշակի հիմքերի առկայության դեպքում կարող են լինել բացա­ռություն­ներ վերը նշված սկզբունքից: Մասնավորապես` քրեական հետա­պնդում իրականացնող մարմնի կամ դատարանի որոշման հիման վրա, գործատուն, պետական մարմինները և այլ սուբյեկտները պարտավոր են տեղեկություններ տրամադրել անձի կենսաթոշակային հաշվի վերաբերյալ:

Մեկ բացառություն ևս. ժառանգության իրավունքը հիմնավորող փաս­տաթղթերի առկայության դեպքում, անձի անհատական կենսաթո­շակային հաշվի տեղեկությունները կարող են տրամադրվել նաև մահացած մասնակցի ժառանգներին:

Հարց 110. Ու՞ր կարող է դիմել անձը նպատակային սոցիալական վճարների, անհատական հաշվի, ինչպես նաև կենսաթոշակային հաշվի և անուիտետի հետ կապված բողոք կամ հարցում ունենալու դեպքում:

Նպատակային սոցիալական վճարների և անհատական հաշվի հետ կապված բողոք կամ հարցում ունենալու դեպքում անձը կարող է դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտե (հարկային մարմին), որը բողոքը կամ հարցումը քննում է 30 օրվա ընթացքում և դիմումատուին գրավոր հայտնում իր որոշման մասին, նշելով` որոշման ընդունման համար հիմք հանդիսացած հիմնավորումները և իրավական հիմքերը: Եթե հարցումը կամ բողոքը դուրս է հարկային մարմնի իրավասություններից, ապա հարկային մարմինը բողոքը կամ հարցումը` 3 օրվա ընթացքում, ուղղում է իրավասու մարմնին:

Անհատական կենսաթոշակային հաշվի հետ կապված բողոք կամ հարցում ունենալու դեպքում, անձը կարող է դիմել հարկային մարմնին կամ մասնակիցների ռեեստրը վարողին:

 

Հարց 111. Մասնակիցն արդյոք կարո՞ղ է տեսնել, թե իր կենսաթոշակային ֆոնդի միջոցները ի՞նչ բաշխվածությամբ և որտե՞ղ են ներդրվել։

Համաձայն ՀՀ օրենսդրության, կենսաթոշակային ֆոնդի կառավա­րի­չը պարտավոր է հրապարակել իր բոլոր ֆոնդերի պորտֆելի կառուց­վածքը, որտեղ ներկայացված է ֆոնդի ներդրումների աշխարհագրական և ոլորտային բաշխվածությունը:

1