Հարց 70. Ինչպե՞ս է հաշվարկվելու մինչև 1974թ. ծնված անձանց պետական կենսաթոշակը:

Մինչև 1974թ. ծնված անձինք կենսաթոշակ են ստանալու բաշխո­ղա­կան կենսաթոշակային բաղադրիչից: Նրանց կենսաթոշակները հաշ­վարկ­վելու են ներկայումս «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված բանաձևով (տես` հարց 3): Մինչև 1974թ. ծնվածները կարող են կամավորության սկզբունքով մասնակցել կուտակային  կամ կամավոր  կենսաթոշակային բաղադրիչներին և, ի լրումն պետական կենսաթոշակի, ստա­նալ կուտակային  կամ կամավոր կուտակային կենսաթոշակ:     

Հարց 71. ՀՀ կառավարությունն արդյոք սահմանելու՞ է կուտակային կենսաթոշակի չափը:

Ոչ: ՀՀ կառավարությունը չի սահմանում կուտակային կենսաթոշակի չափը, քանի որ կուտակային կենսաթոշակի չափը կախված է և վճարվում է միմիայն աշխատանքային գործունեության ընթացքում անձի կուտակած միջոցներից` նպատակային սոցիալական վճարներից և պար­տադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի կառավարումից ստացված եկամուտներից:

Հարց 72. Կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակիցը (1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված անձը) ստանալու՞ է կենսաթոշակ բաշխողական կենսաթոշակային բաղադրիչից:

Այո: Կուտակային բաղադրիչի պարտադիր մասնա­կիցը` ընդհանուր հիմունքներով, կենսաթոշակ է ստանալու նաև պետական բաշխողական համակարգից (տես` հարց 2):

Հարց 73. Ինչպե՞ս է հաշվարկվելու կուտակային բաղադրիչի մասնակցի պետական կենսաթոշակը:

Կուտակային բաղադրիչի մասնակցի պե­տա­կան կենսաթոշակի չափը հաշվարկվելու է ընդհանուր հիմունքներով, հաշվի առնելով` հիմնական կենսաթոշակի չափը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը և աշխատանքային ստաժի տևողությունը:

Կուտակային բաղադրիչի մասնակցի` (1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց) աշխա­տանքային կենսաթոշակի չափը հաշվարկելիս, աշխատանքային ստաժում հաշվառվում են մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած աշխատան­քային ստաժը, բացառությամբ` կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկելու դեպքի:

Օրինակ, եթե անձն ունի ընդհանուր առմամբ 30 տարվա աշխա­տան­­քային ստաժ, որից 12 տարին կուտակել է մինչև 2014թ, ապա` կենսա­թոշակի անցնելիս, նա պետական բաղադրիչից փոխհատուցում կստանա 12 տարվա աշխատանքային ստաժի տարիների համար:

 

Հարց 74. Ե՞րբ է կուտակային բաղադրիչի մասնակիցը ձեռք բերում կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունք:

    Մասնակիցը կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք է բերում, եթե` 
     1) Լրացել է մասնակցի կենբսաթոշակային տարիքը, 
 2)Լրացել է մասնակցի 55 տրաին , և նրա կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդերի փայերի ընդհանուր հաշվարկային արժեքը բավարար է հիմնական կենսաթոշակի 5-ապատիկից ոչ պակաս չափով ցմահ անուիտետ անուիտետ գնելու համար:

Հարց 75. Ու՞մ պետք է դիմի անձը կուտակային կենսաթոշակ ստանալու համար:

Կուտակային կենսաթոշակը ստանալու համար անձը պետք է դիմի մասնակիցների ռեեստրը վարողին, պարզելու համար` իր անհատական հաշվում առկա պարտադիր կուտակային միջոցների չափը և, ըստ այդմ, ընտրելու կենսաթոշակի ստացման ձևը` միանվագ վճար, անուի­տետ, ծրագրային վճար:

Հարց 76. Կուտակային բաղադրիչի մասնակիցը ի՞նչ եղանակով կարող է ստանալ իր կուտակային կենսաթոշակը

Կուտակային կենսաթոշակի ստացման ձևը կախված է մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցների չափից: Կեն­սա­թո­շակային տարիքը լրանալուց հետո մասնակիցը կարող է իր կուտակային կենսաթոշակը ստանալ հետևյալ 3 ձևերով`

·         անուիտետ,

·         միանվագ վճար,

·         ծրագրային վճար:

 

Հարց 77. Ի՞նչ է անուիտետը:

Անուիտետը միանվագ փոխանցված գումարի դիմաց ապահո­վա­գրական ընկերության կողմից անձին որոշակի ժամանակահատվածում և պար­բե­րականությամբ վճարվող գումարն է: Անուիտետի դեպքում պայմա­նագիր է կնքվում անձի և ապահովագրական ընկերության միջև, որին էլ փոխանցվում են մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցները:

 

Հարց 78. Ո՞ր դեպքում է անուիտետը պարտադիր:

Եթե անձի կուտակային միջոցների ամսական գումարը` հավասա­րա­չափ ամսական վճարների վերածելու դեպքում, մեծ է հիմնական կենսա­թո­շակի 75 տոկոսից, ապա մասնակիցը պարտավոր է ընտրել որևէ ապա­հո­վագրական ընկե­րություն և նրա հետ կնքել անուիտետի պայմա­նագիր:

Այդ նպատակով, մասնակիցը պետք է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնի դիմում («Իմ հաշիվը» ինտերնետային էջի կամ հաշվի օպերատորի միջոցով):

Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է 10 աշխա­տան­քային օրվա ընթացքում անձի անհատական հաշվում առկա պարտադիր կու­տակային միջոցները փոխան­ցել ընտրված ապահովագրական ընկե­րու­թյանը: Ապահովագրական ընկե­րու­թյունը պարտավոր է իր հետ պայ­մա­նագիր կնքած մասնակցին գրավոր տեղեկացնել դրամական միջոցների ստաց­ման և դրանց չափի մասին, ստանալու օրվան հաջորդող 7 օրվա ընթացքում:

Կուտակային միջոցները ստանալուց հետո` անուիտետի պայմա­նագրով սահմանված կարգով, ժամկետներում և պայմաններով, ապահովա­գրական ընկերությունը կսկսի անուիտետի վճարումը:

Հարց 79. Անուիտետի ի՞նչ տեսակներ գոյություն ունեն:

Օրենքով նախատեսված են անուիտետի հետևյալ երկու տեսակները.

1. 10 կամ 5 տարով երաշխավորված անուիտետ և

2. ամուսինների անուիտետ, 10 կամ 5 տարի երաշխավորված ժամկետով:

10 կամ 5 տարով երաշխավորված անուիտետը վճարվում է ցմահ, սակայն, եթե անձը մահանում է նախքան 10 կամ 5 տարի երաշխավորված ժամանակահատվածի լրանալը, ապա ժառանգներն իրավունք ունեն ապա­հո­վագրական ընկերությունից հետ ստանալ անուիտետի մնացորդային գումարը:

Ամուսինների անուիտետը վճարվում է անձին ցմահ` հօգուտ որի այն նշանակվել է: Անձի մահից հետո անուիտետը շարունակվում է վճարվել վերջինիս ողջ մնացած ամուսնուն` ցմահ, անուիտետի պայմանագրում նա­խա­տեսված գումարի չափով: Եթե ամուսիններից երկուսն էլ մահանում են երաշխավորված ժամկետում, նրանց ժառանգները ստանում են չվճարված անուիտետի մնացորդային գումարը:

Հարց 80. Որո՞նք են անուիտետի պայմանագրի էական պայմանները:

Ապահովագրական ընկերության հետ անուիտետի պայմանագիր կնքելիս դրանում նշվում են անուիտետի տեսակը, մասնակցի` կենսաթո­շա­կառուի տարիքը, ապահովագրական ընկերությանը միանվագ փոխանց­ված գումարի չափը, վճարման ենթակա անուիտետի չափը, ժամկետը և վճարման պարբերականությունը, ապահովագրական ընկերության պա­տաս­խանատվությունը պայմանագիրը խախտելու համար և այլ էական պայմաններ

Հարց 81. Կարո՞ղ է արդյոք անձը լուծել անուիտետի պայմանագիրը և անուիտետի պայմանագիր կնքել մեկ այլ ապահովագրական ընկերության հետ:

Այո, եթե ապահովագրական ընկերությունը թույլ է տվել անուի­տետի պայմանագրի խախտումներ: Ապահովագրական ընկերության կող­մից երկու անգամ անընդմեջ անուիտետ չվճարելու դեպքում, կենսաթոշա­կառուն իրավունք ունի իր նախաձեռնությամբ լուծելու անուիտետի պայ­մա­նագիրը, պահանջելով` պատճառված վնասների փոխհատուցում և մնա­ցորդային գումարի վերադարձ: Անուիտետի մնացորդային գումարն անձին չի տրամադրվի միանվագ վճարի տեսքով: Նա պարտավոր է անուիտետի պայմանագիր կնքել մեկ այլ ապահովագրական ընկերության հետ, որի հաշվին էլ կփոխանցվի անուիտետի մնացորդային գումարը:

Ապահովագրական ընկերության սնանկության դեպքում անուի­տե­տի հետագա վճարման հարցը կկարգավորվի ապահովագրական ընկերու­թյու­նների մասին օրենքով: Մասնավորապես, ապահովագրական ընկերու­թյան ամբողջ պորտֆելը` ՀՀ Կենտրոնական բանկի թույլտվությամբ, կփո­խանց­վի այլ ապահովագրական ընկերության, որն էլ` համարվելով իրավա­հաջորդ, կշարունակի վճարել անուիտետ` պայմանագրով նախատեսված չափով և կարգով

Հարց 82. Ինչպե՞ս կտնօրինվեն կուտակային միջոցները անձի` անուիտետի ստացման փուլում, մահվան դեպքում:

Անուիտետի ստացման փուլում անձի մահվան դեպքում, կուտա­կային միջոցները կմնան ապահովագրական ընկերությունում, եթե անձը մահացել է անուիտետի վճարման երաշխիքային ժամկետից հետո: Եթե անձը մահանա նախքան անուիտետի պայմանագրով նախատեսված երաշ­խիքային ժամկետը լրանալը, ապա ապահովագրական ընկերությունը պար­տավոր է հաշվարկել և անձի ժառանգներին վերադարձնել երաշխիքային ժամկետի չստացած տարիների մնացորդային գումարը:

 

Հարց 83. Ի՞նչ է ծրագրային վճարը և որո՞նք են դրա վճարման հիմքերը:

Ծրագրային վճարը մասնակցի կենսաթոշակային հաշվում կու­տակ­ված միջոցների հաշվին ամսական կտրվածքով վճարվող կենսաթոշակ է, որը բաշխված է ըստ կյանքի սպասվող միջին տևողության ամիսների:

Օրենքով սահմանված են կուտակային կենսաթոշակը ծրագրային վճարի ձևով ստանալու հետևյալ պայմանը: Եթե մասնակցի կուտակային միջոցները` հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում, ամսական գումարը փոքր է հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից կամ հավասար է դրան, ապա մասնակիցն իրավունք ունի կուտակային կենսաթոշակը ստանալ ծրագրային վճարների ձևով:

Հարց 84. Ի՞նչ է միանվագ վճարը և որո՞նք են դրա վճարման հիմքերը:

Միանվագ վճարը` կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո, անձի կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջապես մաս­նակցին միանգամից վճարելն է:

Եթե մասնակցի` կուտակային միջոցները հավասարաչափ ամսա­կան վճարների վերածելու դեպքում, ամսական գումարը փոքր է հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից կամ հավասար է դրան, ապա մասնակիցն իրավունք ունի կուտակած միջոցները ստանալ միանվագ վճարների ձևով: Բացի դրանից, եթե մասնակցի` կուտակային միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում, ամսական գումարը գերազան­ցում է հիմնական կենսաթոշակի հնգապատիկը, ապա մասնակիցը պարտավոր է կնքել հիմնական կենսաթոշակի հնգապատիկն ապահովող անուիտետի պայմանագիր, իսկ մնացած մասը նա իրավունք ունի ստանալ միանվագ վճարի տեսքով:

Բացի վերը նշվածը, կենսաթոշակային հաշվում առկա միջոցները միանվագ վճարի ձևով վճարվում են նաև`

·         մասնակցի, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալն, աշխա­տան­քային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աս­տի­ճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու դեպքում,

·         մասնակցի ծայրահեղ ծանր վիճակում գտնվելու և կենսական կարևոր օրգանների անբուժելի ախտահարումով հիվանդ լինելու դեպքում:

1 2 >