Հարց 50. Ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ անձն իր կենսաթոշակային ակտիվների կառավարման գործում:

Անձն ինքն է ընտրում այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդը և ֆոնդի կառավարչին, որը կառավարելու է իր կուտակային կենսաթոշակային միջոցները: Անձը կարող է փոխել պարտադիր կենսաթոշակային ֆոնդը և ֆոնդի կառավարչին, ինչպես նաև միաժամանակ իր ակտիվները ներդնել մի քանի պարտադիր կենսաթոշակային ֆոն­դե­րում:Օրինակ, նախկինում կուտակված միջոցները թողնել պարտադիր կենսաթոշակային ֆոնդում, իսկ ապագա կուտակային միջոցները կառավարման հանձնել մեկ այլ կեն­սա­թոշակային ֆոնդի կառավարչի:

Մասնակիցը կարող է ցանկացած պահի փոխել պարտադիր կեն­սա­թոշակային ֆոնդը,ընտրելով`նույն կառավարչի այլ ֆոնդ կամ այլ կա­ռա­վարչի որևէ ֆոնդ: Ֆոնդի կառավարչի կամ ֆոնդի փոփոխությունը տա­րե­կան մեկ անգամ կատարվելու է անվճար, իսկ դրանից հետո` մեկ տարվա ընթացքում կրկին ֆոնդի կա­ռավարչի կամ ֆոնդի փոփոխության դեպքում, կառավարիչը կարող է գանձել փայերի մարման վճար:

Ընտրության ազատությունը նպաստելու է ֆոնդերի կառա­վա­րիչների պատասխանատվության աճին և առողջ մրցակցությանը:

Սկզբնական շրջանում ընտրության ժամանակ անձին խորհուրդ  է տրվում տեղեկատվություն ստանալ ֆոնդերի կառավարիչների և ղեկա­վարների վերաբերյալ (ինտերնետային կայքեր, թողարկված գրքույկներ), այնուհետև պարզել այն վճարները, որոնք գանձվում են ծառայությունների համար, քանի որ տարբեր ֆոնդերի դեպքում դրանք կարող են էապես տարբերվել, ինչպես նաև ծանոթանալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կանոններին:

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության կարևորագույն չափանիշ­նե­րից մեկը կառավարման արդյունքում ստացված եկամտաբե­րու­թյունն է, որի վերաբերյալ տեղեկությունները յուրաքանչյուր ֆոնդի կառա­վարիչ պար­տավոր է պարբերաբար հրապարակել:

 

Հարց 51. Ո՞վ և ինչպե՞ս է կառավարելու կուտակային կենսաթոշակային միջոցները:

Պարտադիր կուտակային միջոցները կառավարվելու են կենսաթո­շակային ֆոնդի կառավարչի կողմից: Արդյունքում, բացի կատարված կու­տա­կային վճարները, մասնակիցները կունենան նաև կենսաթոշակային ակտիվների ներդրումներից ստացված լրացուցիչ եկամուտներ:

Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը վարձա­տրվում է ֆոնդի կառավարման ծառայությունների դիմաց: Վարձավճարի չափը սահմանվում է տվյալ ֆոնդի կանոններով և չի կարող գերազանցել օրենքով սահմանված մեծությունը`կառավարման ներքո գտնվող զուտ ակտիվների արժեքի 1,5 տոկոսը:

Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ կարող է լինել բաժնե­տիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերու­թյան կար­գավիճակ ունեցող կազմակերպություն, որը սահմանված կարգով ՀՀ կենտ­րո­նական բանկից ստացել է պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառա­վարման լիցենզիա

Հարց 52. Ի՞նչ է դիվերսիֆիկացիան:

Դիվերսիֆիկացիան կամ տարատեսականացումը ռիսկերի նվա­զեցումն է տարբեր ակտիվներում միաժամանակյա ներդրման միջոցով:

Ֆոնդի բոլոր միջոցները մեկ ընկերության բաժնետոմսերում ներդնելու դեպքում ռիսկը շատ մեծ է, քանի որ այդ բաժնետոմսերի գները կարող են նվազել, օրինակ, 30 տոկոսով: Ավելի քիչ հավանական է, որ 30 տարբեր ընկերությունների բաժնետոմսերը միաժամանակ նվազեն նույն չափով: Ավելին, եթե այդ ընկերությունները տարբեր չափեր ունեն, աշխա­տում են տարբեր ոլորտներում, ապա դրանց բաժնետոմսերից կազմված պորտֆելի ռիսկը շատ ավելի ցածր կլինի: Դիվերսիֆիկացիայի ավելի մեծ էֆեկտի կարելի է հասնել, ներդնելով` նաև այլ երկրներում գործող ընկերու­թյունների բաժնետոմսերում, կամ տարբեր տեսակի ակտիվներում` պարտատոմսեր, բաժնետոմսեր, բանկային ավանդներ և այլն:

Դիվերսիֆիկացիայի արդյունքում կարելի է նվազագույնի հասցնել պորտֆելի ընդհանուր ռիսկը, քանի որ մի ակտիվի գնի նվազումը կարող է փոխհատուցվել պորտֆելում ներառված մեկ այլ ակտիվի գնի բարձ­րաց­մամբ: Պորտֆելի ընդհանուր եկամտաբերությունը կլինի ավելի ցածր, քան դրա­նում ներառված ամենաեկամտաբեր ակտիվինը, բայց և պորտֆելի ընդհանուր ռիսկը կլինի ավելի ցածր, քան դրանում ներառված ամենա­ռիսկային ակտիվինը:

Հարց 53. Անձն ի՞նչ աղբյուրներից կարող է տեղեկատվություն ստանալ ֆոնդի կառավարիչների մասին:

Անձը կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների մասին սպառիչ տեղեկատվություն կարող է ստանալ յուրաքանչյուր կառավարչի ինտեր­նետային կայքից, որը պարունակում է նրա և նրա կողմից կառավարվող պար­տադիր կենսաթոշակային ֆոնդերի վերաբերյալ հետևյալ տեղե­կատ­վու­թյունը`

·         Առնվազն վերջին տարեկան և վերջին եռամսյակային ֆինան­սական հաշվետվությունները,

·         Տարեկան հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզ­րա­կա­ցությունները,

·         պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվ­ների կազմի և կա­ռուց­վածքի վերաբերյալ,

·         պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության վերա­բերյալ,

·         շահութաբաժիններ վճարելու վերաբերյալ որո­շումների մասին,

·         կառավարչի կանոնադրական կապիտալում նշա­նա­կալից մասնակ­ցություն ունեցող անձանց մասին,

·         կառավարչի ղեկավարների մասին:

Ֆոնդերի կառավարիչների կայքերում տեղակայված տեղեկատ­վու­թյունը ստուգվում և վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից, որի նպատակն է բացառել անարժանահավատ և ապակողմնորոշող տեղե­կատվության տարածումը:

Հարց 54. Ի՞նչ չափանիշներով և ընթացակարգով են ընտրվում պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները Կենտրոնական բանկի կողմից:

Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների ընտրու­թյան չափա­նիշ­ները և ընթացակարգերը սահմանված են «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքով` ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 116-Ն որոշմամբ հաստատված Կանոնակարգ 10/01-ով:

Մասնավորապես, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառա­վարման թույլտվություն կարող է տրամադրվել ՀՀ տարածքում ստեղծված այն կառավարչին, որն ունի միջազգային ֆինանսական կազմակերպություն կամ կենսաթոշակային ֆոնդերի (նմանատիպ այլ ներդրումային ֆոնդերի) կառավարման մեջ մասնագիտացված օտարերկրյա հեղինակավոր կազմա­կերպություն հանդիսացող առնվազն մեկ մասնակից (բաժնետեր): Այդպիսի միջազգային ֆինանսական կազմակերպության և/կամ օտարերկրյա հեղի­նա­կավոր կազմակերպության (կազմակերպությունների) ձայնի իրա­վունք տվող մասնակցությունը պետք է կազմի 50 տոկոսից ավելին, և այդ կազ­մա­կերպությունը (կազմակերպությունները) պետք է ունենա որոշիչ ձայն կեն­սաթոշակային ֆոնդի կառավարչի ռազմավարությունը սահ­մանելիս, ինչպես նաև կառավարչի գործադիր մարմինը և ներքին հսկո­ղության համակարգը ձևավորելիս: Ընդ որում, ՀՀ կենտրոնական բանկը` վերը նշված օտար­երկրյա կազմակերպության հեղինակավոր լինելը գնա­հատելիս, հաշվի է առնում հետևյալ հանգամանքները.

1) միջազգային հեղինակավոր վարկանշող կազմակերպություն­ների կողմից կազմակերպությանը շնորհված վարկանիշը,

2) ֆինանսական ոլորտում միջազգային համբավ ունեցող վերլու­ծական և (կամ) խորհրդատվական կազմակերպությունների կողմից հրա­պա­րակվող լավագույն կառավարիչների ցանկում ընդգրկվածությունը,

3) կառավարման ներքո գտնվող ակտիվների մեծությունը,

4) կառավարվող ֆոնդերի եկամտաբերությունը,

5) աշխարհի տարբեր երկրներում ներկայացվածության աստի­ճանը,

6) կազմակերպության բաժնետոմսերը Տնտեսական համագոր­ծակ­ցության և զարգացման կազմակերպության կամ Եվրոպական Միու­թյան անդամ պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված և վերահսկվող կարգավորվող շուկաներում առևտրին թույլատրված լինելը,

7) կազմակերպության կողմից կենսաթոշակային ֆոնդերի կամ նմանատիպ (ըստ ներդրումային քաղաքականության) այլ ֆոնդերի կառա­վար­ման բնագավառում փորձը,

8) այլ էական հանգամանքներ:

 

Հարց 55. Ի՞նչ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներ են լիցենզավորվել ՀՀ կենտրոնական բանկի կողմից:


Հայաստանում պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառա­վարման թույլտվություն ստացել են երկու ընկերություններ` «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ը և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ը: Կառավարիչներից յուրաքանչյուրն առաջար­կում է երեք տեսակի պարտադիր կենսաթոշակային ֆոնդ` կայուն եկամտային, պահպանողական և հավասարակշռված:

Հարց 56. Ի՞նչ կլինի, եթե կուտակային բաղադրիչի մասնակիցը կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարի:

Եթե մասնակիցն ընտրել է միայն կենսաթոշակային ֆոնդի կառա­վարիչ, ապա նրա համար կատարված նպատակային սոցիալական վճարներն ուղղվում են իր ընտրած կառավարչի պահպանողական ֆոնդ:

Եթե մասնակիցն ընդհանրապես ընտրություն չի կատարել, ապա մաս­նակիցների ռեեստրը վարողը` հարկային մարմնից ստացված նպատակային սոցիալական վճարների վերաբերյալ անհատական տեղեկատվության հիման վրա, ընտրություն չկատարած մասնակցի համար բացում է կենսա­թոշակային հաշիվ: Կենսաթոշակային հաշիվ բացելուց հետո, 30 օրվա ընթացքում ֆոնդի ընտրություն չկատարելու դեպքում, անձի համար պար­տա­դիր կենսաթոշակային ֆոնդն ընտրվում է մասնակիցների ռեեստրը վարողի կողմից, ծրագրային մոդուլի միջոցով` պատահականության սկզբունքով:

Այնուհետև, 10 աշխատանքային օրվա ընթացքում մասնակիցների ռեեստրը վարողը գրավոր (թղթային) ձևով տեղեկացնում է մասնակցին նրա համար կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ և պարտադիր կենսաթոշա­կային ֆոնդ ընտրելու վերաբերյալ: Հետագայում` ցանկության դեպքում, մասնակիցը կարող է փոխել պարտադիր կենսաթոշակային ֆոնդը:


Հարց 57. Ինչպե՞ս ընտրել ֆոնդի կառավարիչ:

Մասնակիցը կարող է ընտրել կենսաթոշակային ֆոնդի կառա­վարիչ և ֆոնդ` երկու եղանակով:

1. www.epension.am կայքի ԻՄ ՀԱՇԻՎԸ ինտերնետային էջի միջոցով: Դրա համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ, քարտ կար­դացող սարք և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն:

2. Հաշվի օպերատորների միջոցով, ներկայացնելով` անձնագիր և հանրային ծառայության համարանիշ կամ դրա բացակայության մասին տեղեկանք, կամ միայն նույնականացման քարտ:

 

Հարց 58. Ովքե՞ր կարող են լինել հաշվի օպերատորներ:

Հաշվի օպերատորներ կարող են լինել Հայաստանի Հանրապե­տու­թյունում գործող բանկերը, ներդրումային ընկերությունները և փոստային կապի ազգային օպերատորը (Հայփոստ ՓԲԸ): Ներկայումս` Մասնակից­նե­րի ռեեստրի հետ կնքված պայմանագրի համաձայն, հաշվի օպերատորի գոր­ծառույթներ իրականացնում են`

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ,

«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ,

«Էյչ Էս Բի Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ,

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ,

«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆԲԱՆԿ» ՓԲԸ

«Ինեկոբանկ» ՓԲԸ

«Կոնվերս բանկ» ՓԲԸ:

Հարց 59. Հնարավո՞ր է փոխել ընտրված ֆոնդը և կենսաթոշակային ֆոնդի կառավարչին:

Մասնակիցը կարող է փոխել պարտադիր կենսաթոշակային ֆոնդը և ֆոնդի կառավարչին կամ ցանկացած պահի ընտրել նոր ֆոնդ և ֆոնդի կա­ռավարիչ` հետագա նպատակային սոցիալական վճարներն ուղղելով այդ ֆոնդին:

Մասնակիցները 2014 թվականի ընթացքում չեն կարող փոխել կենսաթոշակային ֆոնդը և կառավարչին:

2015 թվականից սկսած, տարին մեկ անգամ` անվճար, դրանից հետո` որոշակի վճարի դիմաց (որը չի կարող գերազանցել գումարի տե­ղա­փոխման հետ կապված ծախսերը), մասնակիցը կարող է ցանկացած պահի փոխել ֆոնդը և կառավարչին:

Նույն կառավարչի մոտ ֆոնդերի փոփոխությունն անվճար է և առանց սահամանա­փակումների

Հարց 60. Ե՞րբ և ինչպե՞ս կարելի է փոխել մասնակցիների ռեեստր վարողի կողմից ընտրված կառավարչին:

Մասնակիցները  2014 թվականի  ընթացքում  չեն կարող փոխել մասնակցիների ռեեստր վարողի կողմից ընտրված պարտադիր կենսաթոշակային ֆոնդը և կառավարչին: 2015 թվականից սկսած, տարին մեկ անգամ` ան­վճար, դրանից հետո` որոշակի վճարի դիմաց (որը չի կարող գերազան­ցել գումարի տեղափոխման հետ կապված ծախսերը), ցանկացած պահի հնա­րավոր է փոխել ֆոնդը և կառավարչին: Հնա­րա­վոր երկու եղանակներն են`

1. www.epension.amկայքի ԻՄ ՀԱՇԻՎԸ համակարգում, որի հա­մար հարկավոր է ունենալ նույնականացման քարտ, քարտը կարդացող սարք և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն:

2. Հաշվի օպերատորի միջոցով, որի կարգավիճակը ներկա պահին ունեն` «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն, «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ-ն, «Էյչ Էս Բի Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն, «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն, «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ն, «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆԲԱՆԿ» ՓԲԸ-ն։

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդը և կառավարչին փոխելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և հանրային ծառայության համարանիշ կամ դրա բացակայության մասին տեղեկանք, կամ միայն նույնականացման քարտ 

Հարց 61. Կարո՞ղ է արդյոք անձի նպատակային սոցիալական վճարը միաժամանակ ուղղվել տարբեր ֆոնդերի կառավարիչների, կամ նույն կառավարչի երկու տարբեր ֆոնդեր:

Անձը չի կարող միաժամանակ իր նպատակային սոցիալական վճար­ներն ուղղել երկու տարբեր ֆոնդերի (այսինքն, չի կարող տվյալ ամսվա կուտակային վճարի մի մասն ուղղել մի ֆոնդի, իսկ մյուս մասը` այլ ֆոնդի):

Բայց անձը կարող է ընտրել նոր ֆոնդ, նոր ընտրած ֆոնդին փոխանցելով նաև նախկին կուտակումները, կամ նոր ընտրած ֆոնդին փոխանցելով միայն հետագա նպատակային սոցիալական վճարները:

Հարց 62. Որքա՞ն է կազմում ֆոնդերի կառավարիչների ծառայության արժեքը:

Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչն`իր կողմից  կառավարվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կանոններով,սահմա­նում է տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման համար տարե­կան պարգևավճարը և դրա հաշվարկման կարգը:

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման տարեկան պարգևավճարի չափը, ըստ` «Կուտակային կենսաթոշակների մասին»  ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի, չպետք է գերազանցի տվյալ պարտադիր կենսաթո­շակային ֆոնդի զուտ ակտիվների արժեքի 1.5 %:

Ներկայումս  ՀՀ  կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կառավարիչները սահմանել են կառավարման հետևյալ պարգևավճարները.

«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱԱՍԵԹՄԵՆԵՋՄԵՆԹԱՐՄԵՆԻԱ» ընկերու­թյունը`

ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ Կայուն Եկամտային (հապավումը համակար­գում` AMFIX)ֆոնդի կառավարման վճարը կազմում է ֆոնդի զուտ ակտիվների արժեքի 1%-ը,

ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ Պահպանողական (հապավումը համակարգում` AMCON)ֆոնդի կառավարման վճարը կազմում է ֆոնդի զուտ ակտիվների արժեքի 11%-ը,

ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ Հավասարակշռված (հապավումը համակար­գում` AMBAL)ֆոնդի կառավարման վճարըկազմում է ֆոնդ իզուտ ակտիվների արժեքի 13%-ը։

 «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏԱՄՊԵԳԱԱՍԵԹՄԵՆԵՋՄԵՆԹԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը`

Ցե-ԿվադրատԱմպեգաԿայունԵկամտային (հապավումը համա­կար­գում` CQFIX) - ֆոնդիկառավարմանվճարըկազմումէֆոնդիզուտակտիվներիարժեքի 1%-ը,

Ցե-ԿվադրատԱմպեգաՊահպանողական (հապավումը համա­կար­գում` CQCON)ֆոնդի կառավարման վճարը կազմում է ֆոնդի զուտ ակտիվների արժեքի 11%-ը,

Ցե-ԿվադրատԱմպեգաՀավասարակշռված (հապավումը համա­կար­գում` CQBAL)ֆոնդի կառավարման վճարը կազմում է ֆոնդի զուտ ակտիվների արժեքի 13%-ը։

Հարց 63. Ու՞մ կողմից է վերահսկվում կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և պահառուի գործունեությունը:

Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և պահառուի գործունեու­թյունը կարգավորում և վերահսկում է ՀՀ Կենտրոնական բանկը:

Կենսաթոշակայինֆոնդի կառավարիչը պարտավոր է հրա­պա­րա­կել, ինչպես նաև իր ինտերնետային կայքում տեղադրել ընկերության ֆի­նան­սական հաշվետվությունները և աուդիտն իրականացնող անձի եզրա­կացությունը:

 

Հարց 64. Հնարավո՞ր է արդյոք ակտիվների կառավարիչների փոփոխություն:

Այո, ակտիվներիր կառավարիչները կարող են փոփոխվել, ավելա­նալ կամ պակասել, քանի որ օրենքով սահմանված չէ ակտիվների կառա­վա­րիչների առավելագույն կամ նվազագույն քանակ։ Բարեխիղճ մրցակ­ցու­թյուն ապահովելու տեսակետից, իհարկիե, ցանկալի է, որ ակտիվների կա­ռա­վարիչները լինեն առնվազն երկուսը։ Ակտիվների նոր կառավարչի մուտքը շուկա հնարավոր է նույն ընթացակարգով՝ ՀՀ Կենտորնական բանկի կողմից լիցենզավորման ճանապարհով։

 

1 2 >