Հարց 10. Ովքե՞ր են 2014թ.հուլիսի 1-ից մասնակցում կուտակային բաղադրիչին:

Կուտակային բաղադրիչին մասնակցում են`

1.1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները՝ եթե կատարում են նպատակային սոցիալական վճարներ,

2.մինչև 1974թ. հունվարի 1-ը ծնված վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները՝ եթե կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա ստանձնել են նպատակային սոցիալական վճար կատարելո ւպարտականություն,

Ինքնազբաղված անձինք` անկախ տարիքից, եթե կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա ստանձնել են նպատակային սոցիալական վճար կատարելո ւպարտականություն:

Հարց 11. Հնարավո՞ր է արդյոք հրաժարվել նպատակային սոցիալական վճարի կատարումից:

    1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձը իրավունք ունի հրաժարվելու մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը սոցիալական վճար կատարելո ւպարտականությունից՝ հարկային մարմնին ներկայացնելով համակարգից հրաժարվելու դիմում:

    Վարձու աշխատողը համակարգից հրաժարվելու դիմումը ներկայացնում է գործատուի միջոցով:

     Համակարգից հրաժարվելու դիմումը անձը կարող է ներկայացնել մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը:

Հարց 12. Ովքե՞ր չեն կարող հրաժարվել կուտակային բաղադրիչին մասնակցությունից:

       Սոցիալական վճարներ կատարելուց չեն կարող հրաժարվել՝

      Ա. 1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված պետական համակարգի բոլոր վարձու աշխատողները: Ընդ որում` եթե նշված անձինք ընդգրկված են սոցիալական փաթեթի ծրագրում, ապա իրավունք ունեն իրենց սոցիալական փաթեթի գումարը (բացառությամբ առողջապահության փաթեթի համար նախատեսված 52 000 դրամից)` որպես սոցիալական վճար, փոխանցել իրենց կենսաթոշակային հաշվին:

   Բ. 2014թ. հուլիսի 1-ից հետո աշխատաշուկա մուտք գործած` 1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր անձինք, ովքեր 2014թ. հուլիսի 1-իդրությամբ չեն աշխատել:

   Եթե անձը ծնվել է 1996 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո և 2014թ.հուլիսի 1-ից հետո մուտք է գործում աշխատաշուկա (2014թ. հուլիսի 1-ի դրությամբ չի աշխատել), ապա նրա կողմից վճարվող սոցիալական վճարի գումարը, մինչև 2017թ. հուլիսի 1-ը, նվազեցվելու է մասնակց եկամտային հարկի գումարից:

Հարց 13. Ովքե՞ր են համարվում պետական համակարգի վարձու աշխատողներ:

   Կուտակային բաղադրիչ իշրջանակներում պետական համակարգի վարձու աշխատողներ են համարվում`

 Ա. Հանրային ծառայողները (բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների եւ Հայաստանի փրկարար ծառայության համակարգի հրամանատարական եւ ոչ հրամանատարական կազմի ծառայողների, քրեակատարողական ծառայողների եւ դատական ակտերի հարկադիր կատարողների)

 Բ.Պետական կառավարչական հիմնարկներում, համայնքային կառավարչական հիմնարկներում և դրանց կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում, պետական ոչ առևտրային կազմակերպություններում, համայնքային ոչ առևտրային կազմակերպություներում, ՀՀ Կենտրոնական բանկում աշխատանքային և/կամ քաղաքացիաիրավական պայամանգրով եկամուտ ստացող անձինք:

Հարց 14. Ինչո՞ւ են կուտակային բաղադրիչին պարտադիրության սկզբունքով մասնակցում 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնվածները:

Կուտակային բաղադրիչին պարտադիր մասնակ­ցու­թյան շեմը սահմանվել է կենսաթոշակային բարեփոխումների թիրախային ցուցանիշների հաշվառմամբ, նկատի ունենալով` այդ թիրախային ցու­ցա­նիշներին հնարավորինս շուտ հասնելու նպատակադրումը:

Մասնավորապես, որպես թիրախային ցուցանիշ, սահմանվել է շուրջ 45-50 տոկոս փոխհատուցման գործակիցը (այսինքն` կենսաթոշակի չափը պետք է կազմի աշխատավարձի շուրջ 45-50 տոկոսը):

Կուտակային բաղադրիչի շրջանակներում ձևավորվող կենսաթո­շակի չափը կախված է կուտակած միջոցների չափից, ինչն էլ իր հերթին, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է անձի կողմից կուտակելու ժամանակահատվածով: Իրականացված հաշվարկները ցույց են տվել, որ նվազագույնը 20-25 տարվա ընթացքում կուտակելու դեպքում է հնարավոր ապահովել վերը նշված ցուցանիշը:

Մասնակցության տարիքային շեմը բարձրացնելու (ավելի պակաս ժամանակահատված կուտակելու) դեպքում համակարգն արդյունավետ չի լինի (հնարավոր չի լինի ապահովել կենսաթոշակային բարեփոխումների թիրախային ցուցանիշը` 45-50 տոկոս փոխհատուցման գործակիցը):

Մյուս կողմից, առաջիկայում կանխատեսվում է կենսաթոշակա­ռուների թվաքանակի աճ` պայմանավորված այն հանգամանքով, որ 2015-2045 թվականներին կենսաթոշակի իրավունք է ձեռք բերում 50-80-ական թվականներին ծնված սերունդը, երբ ծնելիությունը եղել է բարձր:

Հարց 15. Ովքե՞ր չեն մասնակցում կուտակային բաղադրիչին:

Զինծառայողները և զինծառայողներին հավասարեցված անձինք (ՀՀ զինված ուժերի ծառայողները, ոստիկանները, ՀՀ ազգային անվտան­գու­թյան ծառայության ծառայողները, հարկադիր կատարողները, քրեակա­տա­րողական ծառայողները, փրկարարական ծառայության ծառայողները)` անկախ տարիքից, կուտակային բաղադրիչի պարտադիր մաս­նակիցներ չեն:

Հարց 16. Մասնակցելո՞ւ են արդյոք կուտակային բաղադրիչին ժամկետային զինծառայողները և ուսանողները և դեկրետային արձակուրդի մեջ գտնվող կանայք:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն, կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակից են հան­դի­սանում վարձու աշխատողները, նոտարները և անհատ ձեռնարկատերերը։ Կենսաթոշակային այս բաղադրիչի առանձնահատկություններից մեկն այն է, որ անհատական կենսաթոշակային հատկացումները կատարվում են մասնակցի բազային եկամտից։ Սա նշանակում է, որ կյանքի բոլոր այն ժա­մանակահատվածներում, երբ մասնակիցը չի ստանում բազային եկա­մուտ, չի կատարում նաև նպատակային սոցիալական վճարներ։ Մաս­նակցի կյան­քում այդպիսի ժամանակահատվածներ են գործազրկության, ուսում­նա­ռու­թյան, պարտադիր զինվորական ծառայու­թյան, երեխայի` մինչև 3 տա­րե­կան դառնալը, խնամքի հետ կապված արձակուրդի և այլն ժամանա­կահատ­վածները։

Եթե կուտակային բաղադրիչի ներդրման պահին 1974թհունվարի 1-ին և դրանից հետո ծնված քաղա­քա­ցին համարվում է գոր­­ծազուրկ, ուսանող է, գտնվում է պարտադիր ժամկե­տա­յին զին­ծա­ռա­յու­թյան, երեխայի`մինչև 3 տարեկան դառնալը, խնամքի հետ կապված ար­ձա­կուրդի մեջ, ապա այդ փուլում համարվում է պարտադիր բաղադրիչի «պասիվ մասնակից»։ Սա նշանակում է, որ այն պահին, երբ քա­ղաքացին սկսի աշխատել որպես վարձու աշխատող, նոտար կամ անհատ ձեռ­նար­կա­տեր և ստանա բազային եկամուտ, այդ պահից սկսած էլ կկա­տարի նպատակային սոցիալական վճարներ։

Սակայն մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու առաջին երկու տարիների ընթացքում (18.000 դրամ նպաստ ստանալուն զուգահեռ) դեկրետային արձակուրդում գտնվող մասնակցի համար կատարվում է նպատակային սոցիալական վճար` ամսական 8000 դրամ, որից 5000 դրամը կատարում է պետությունը, իսկ 3000 դրամը` գործատուն:

Հարց 17. Ինչպե՞ս է կարգավորվելու անձի մասնակցությունը կուտակային բաղադրիչին, եթե նա չունի բազային եկամուտ:

Եթե անձը չունի բազային եկամուտ, ապա նա չի կատարում նպատակային սոցիալական վճար: Այնուամենայնիվ, այդ անձինք չեն զրկվի պե­տական կենսաթոշակային համակարգից կենսաթոշակ ստանալու իրա­վուն­քից և 65 տարին լրանալուց հետո ձեռք կբերեն սոցիալական կենսաթոշակի (նպաստի) իրավունք: Իսկ եթե անձն ունենա 10 և ավելի տարվա աշխա­տան­քային ստաժ, ապա նա կստանա աշխատանքային կենսաթոշակ:

Հարց 18. Անձն օտարերկրացի է կամ չունի քաղաքացիություն և աշխատում է Հայաստանում. արդյոք նա պե՞տք է մասնակցի կուտակային բաղադրիչին:

Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունե­ցող օտարերկրացին ևքաղաքացիություն չունեցող անձը կուտակային բաղադրիչին մասնակցում է ընդհանուր հիմունքներով, եթե աշ­խա­տում է Հայաստանի Հանրապետությունում (ստանում է բազային եկա­մուտ, որը հարկվում է եկամտային հարկով):

Այսինքն, եթե վերը նշված օտարերկրացին և քաղաքացիություն չունեցող անձը ծնվել է 1974թ. հունվարի 1-ին ևդրանից հետո, ապա կուտակային բաղադրիչին մասնակցում է պարտադիրության սկզբուն­քով (իր բազային եկամտից պարտադիր սկզբունքով կատարում է կուտակային վճար), իսկ եթե ծնվել է մինչև 1974թ. հունվարի 1-ը, ապա կուտակային բաղադրիչին կարող է մասնակցել կամավո­րու­թյան սկզբունքով:

Հարց 19. Եթե 2014թ. Հուլիսի 1-ի դրությամբանձը չի ունեցել բազային եկամուտ, ապա ինչպե՞ս է անդրադառնում նրա վրա կուտակային բաղադրիչին մասնակցելու պարտադիրության սկզբունքը հետագայում` վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր կամ նոտար դառնալու դեպքում:

Կուտակային բաղադրիչին պարտադիր մասնակ­ցությունը փոխկապակցված է անձի ծննդյան օրվան:

Ըստ այդմ, եթե անձը ծնվելէ 1974թ. հունվարի 1-ին կամ դրանից հե­տո, ապա նա ձեռք է բերում կուտակային բաղադրիչի մաս­նակցի կարգավիճակ (օրենքով սահմանված կարգով և դրույքաչափերով կատարում է նպատակային սոցիալական վճարներ) այն պահից, երբ անցնում է աշխատանքի, սկսում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ կամ նշանակվում է նոտարի պաշտոնում:

Հարց20. Անձն ունի գյուղատնտեսական նշանակության հող` սեփականության իրավունքով: Ինչպե՞ս է կարգավորվում նրա մասնակցությունը նոր կենսաթոշակային համակարգին:

Գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը`անկախ այն հանգամանքից, նրանք ծնվել են 1974թ. առաջ թե հետո, համարվում են ինքնազբաղվածներ և կուտակային բաղադրիչին կարող են մասնակցել կամավորության սկզբունքով: Նրանք պարտավոր չեն կատարել նպատակային սոցիալական վճարներ, եթե կամավոր չեն միացել կուտակային բաղադրիչին: Կամավոր միանալու դեպքում, նրանք կկատարեն 5% կուտակային վճար, սակայն պետական բյուջեից կու­տակային վճար չի փոխանցվի նրանց կենսաթոշակային հաշիվներին:

Անկախ կուտակային բաղադրիչին մասնակցելու հան­գա­մանքից, այս անձինք պետական բյուջեից կստանան սոցիալական կենսաթոշակ (նպաստ):

1